Սեպտեմբեր 2017

Սեպտեմբեր 30, 2017թ. 12:58
Լիա Ավետիսյան

Հայաստանում տեղի ունեցող տարաբնույթ իրողություններով խիստ մտահոգ՝ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե աշխարհն իրար է խառնված, իսկ մենք զբաղված ենք ինքներս մեր ներսում բաժանումներ անելով. <Մենք իրավունք չունենք մարդկանց  արևմտամետների ու ռուսամետների բաժանել,  բոլորս պարտավոր ենք լինել հայամետ ու հայակենտրոն: Բոլորս պարտավոր ենք իմանալ՝ ո՞րն է մեր շահը, իսկ մեր շահը […]


Սեպտեմբեր 30, 2017թ. 11:38
DSC05241+

 Սեպտեմբերի 23-24-ին Երևանում, Կոմպոզիտորների միության տան դահլիճում կայացավ «Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքը: Նպատակը՝ «Սենատ» համահայկական կառույցի ձևավորումն էր։ Մեզ հետ զրույցում Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի Եվրոպական մասնաճյուղի պատասխանատու, մշակութաբան Կարինե Հայրապետյան  նկատեց, որ նորաստեղծ կառույցի ուշադրության կենտրոնում կլինեն  հայության բազմաշերտ խնդիրները՝ քաղաքական, տնտեսական, տարածքային, հոգևոր, մշակութային, ինչպես նաև իրավական հարթության մեջ գործնականորեն կքննարկվեն հայրենատիրության հարցերը: […]


Սեպտեմբեր 30, 2017թ. 10:55
DSC05228+

  Սեպտեմբերի 23-24-ին Երևանում, Կոմպոզիտորների միության տան դահլիճում կայացավ «Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքը, որի նախաձեռնողներն էին «Հայաստանի Մտավորականների Ֆորումը և Ավագանին» (Հայաստան), «Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան» (ԱՄՆ, Գերմանիա, Հայաստան), «Տեսակետ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարը (ԱՄՆ), «Հայաստան ժողովրդական նախաձեռնությունը» (Հայաստան) և «Հայկական Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոնը» (Հայաստան) կազմակերպությունները։   Հավաքում տեղի ունեցան քննարկումներ «Սենատ» համահայկական […]


Սեպտեմբեր 28, 2017թ. 22:11
Վարդան Ոսկանյան

Իրաքի Քրդստանի տարածաշրջանի նախագահ և հայտնի քուրդ ռազմաքաղաքական գործիչ Մասուդ Բարզանին ապահովեց իր պատվավոր տեղը քրդերի պատմության էջերում, որպես առաջին անգամ անկախության հաջողված հանրաքվե անցկացրած գործիչ, սակայն Քրդստանը մտցրեց, պատկերավոր ասած, ալեկոծ մի ծով, որտեղ նավարկելն ու խութերից խուսանավելն այնքան էլ հեշտ չի լինելու: Ըստ իս, առաջին կոպիտ սխալը թույլ տրվեց Իսրայելի հետ բացահայտ «սիրախաղի» […]


Սեպտեմբեր 28, 2017թ. 17:26
Արտակ Զեյնալյան

ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու շուրջ «Ելք» խմբակցության բարձրացրած փոթորիկ-շոուն երեկ ավարտվեց: Ներկաների համար ակնհայտ դարձավ, որ «Ելքն» ընդամենը մի խնդիր ուներ՝ կրքեր բորբոքել, խոսել, խոսել ու անդադար խոսել: Իսկ դրա համար նրանց օդ ու ջրի պես հարթակ էր հարկավոր, ինչը կարող էր ծառայել ժամանակավոր հանձնաժողովը: Սակայն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից 10-ը դրան […]


Սեպտեմբեր 28, 2017թ. 09:04
Թեքեյան

Սեպտեմբերի 25-ին Թեքեյան կենտրոնում Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Մոսկովյան ժամանակակից արվեստի թանգարանի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ կայացավ Photopodium.com կայքի հիմնադրման 10-ամյակին նվիրված «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Հոբելյանական այս ձեռնարկը Photopodium.com կայքի եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի համատեղ 7-րդ ցուցահանդեսն է:   Ցուցահանդեսի մասնակիցներն են կայքի համակարգողներ Արմեն Ենգոյանը […]


Սեպտեմբեր 27, 2017թ. 00:34
Գրանտակեր

Հայկական ինքնությունը վտանգված է. Հայաստանին ու հայության ազգային, հոգևոր, ընտանեկան արժեհամակարգին նետված են մարտահրավերներ, որոնք լրջագույն սպառնալիքներ են: Այս մտահոգությամբ մի շարք մտավորականներ, գիտնականներ, իրավաբաններ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ազդարարելու բացառիկ քննարկումների շարք սկսելու իրենց մտադրության մասին : Եվ այսպես՝ ՙՙՄի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և […]


Սեպտեմբեր 26, 2017թ. 23:54
ՀԱՊԿ շտաբի պետ

Հավաքական անվտանգությքան պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը վստահ է, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում անդամ մյուս երկրները կկատարեն իրենց պարտավորությունները: Անատոլի Սիդորովը նման հայտարարությամբ հանդես եկավ սեպտեմբերի 26-ին կայացած մուլտիմեդիոն ասուլիսի ընթացքում: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը ստորագրել են համապատասխան պայմանագիրը, […]


Սեպտեմբեր 26, 2017թ. 08:41
Մանե Թանդիլյան

Հարցազրույց ՙՙԵլք՚՚ խմբակցության պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ -Անկախ նրանից, թե այս կամ այն միջազգային համաժողովում ի՞նչ թեմաներ են քննարկվում, Ադրբեջանը բոլոր ամբիոններն օգտագործում է հակահայկական քարոզչություն տարծելու, արցախյան խնդրի շուրջ սեփական տեսակետները եվրոպայկան լսարանին պարտադրելու համար: Ու փաստորեն, նույն ՙճակատագրին՚ արժանացավ նաև կանանց խնդիրներին նվիրված Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովը: -Այո, չկա միջազգային այնպիսի հարթակ, որը չվերածվի […]


Սեպտեմբեր 24, 2017թ. 19:48
Սվիտալսկի

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին երեկ հրավիրվել էր մասնակցելու <Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017> երիտասարդական խորհրդաժողովին, որի անմիջական կազմակերպիչն ու ֆինանսական հովանավորը հենց ԵՄ հայաստանյան գրասենյակն էր ու անձամբ դեսպան Սվիտալսին: Խորհրդաժողովին մասնակցում էին բուհերի ուսանողներ, նաև երիտասարդներ այլ մարզերից: Թե ո՞րն էր այս հանդիպման նպատակը Սվիտալսկին պարզ ասաց՝ հայ երիտասարդներին իրազեկել, թե ի՞նչ […]