Գլխավոր » Society, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Տնտեսություն

2015-ին Թուրքիայից մոտ $15 մլրդ է դուրս բերվել

Փետրվար 22, 2016թ. 15:30
Թուրքիա

Թուրքիայում կապիտալի վրա անօրինական ճնշումները և հոգաբարձուների նշանակումները, ահաբեկչության աճը, արագացրել են երկրից կապիտալի արտահոսքը: 2015-ի ընթացքում արտասահմանցի և տեղացի գործարարները Թուրքիայից մոտ $15 մլրդ գումար են դուրս բերել: Ընդ որում՝ $9 միլարդ 394 միլիոնը պատկանում է արտասահմանցի ներդրողներին, իսկ 5.1 միլիարդը՝ թուրք գործարարներին: Իսկ փոխարժեքի տատանումներից արտասահմանցի ներդրողները կորցրել են 40 մլրդ դոլար; այս մասին Zaman-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

2014-ին արտասահմանցի ներդրողներին պատկանող արժեթղթերի ընդհանուր արժեքը կազմել էր $113 մլրդ 5 մլն, իսկ 2015-ին այդ գումարը եղել է $72 մլրդ 800 մլն:
Ըստ նույն աղբյուրի՝ 2015-ին նվազել է նաև Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստային ֆոնդը: 2014-ին այն կազմել էր 126 միլարդ 450 միլիոն, բայց 2015-ին նվազել էր ռեկորդային մոտ 15 միլիարդ 900 միլիոնով՝ կազմելով 110 մլրդ 529 մլն դոլար: 2.5 մլրդ դոլարով նվազել է բանկի ոսկու պահուստային ֆոնդը, 13.4 միլիարդով՝ արժութային պահուստները:
Նշվում է, որ կապիտալի արտահոսքին զուգընթաց աճում է արտաքին պարտքը: Թուրքիայում մասնավոր հատվածը ունի մոտ $289 միլիարդ, իսկ հանրային հատվածը՝ $115 միլիարդ արտաքին պարտք: 2016 թվականին վճարման ենթակա գումարը կազմում է $172 մլրդ 700 մլն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն