Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Մշակույթ

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին ընդառաջ

Հունվար 19, 2017թ. 14:51
Արման Ծատուրյան

Հայաստանի ազգային պատկերասրահը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է այս տարվա համար նախատեսված միջոցառումներին ու ծրագրերին:

Տարին հագեցած է լինելու տարաբնույթ իրադարձություններով, որոնցից ամենակարևորը Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից կազմակերպվող Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն է:

Այվազովսկի 1Մեկ տարուց ավել կազմակերպվող այս ցուցահանդեսը ներառելու է ցուցանմուշներ Ռուսաստանի թանգարաններից, նաև կներկայացվեն աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշների շարքում է նկարչի «Քաոսը» աշխատանքը, որը Հայաստանում ցուցադրելու համար պատկերասրահը ներկայումս բանակցություններ է վարում Մխիթարյան միաբանության հետ, քանի որ վերջինս այժմ գտնվում է այնտեղ:

 

Այվազովսկի 2«Քաոսը: Աշխարհի արարում» աշխատանքն Այվազովսկին ստեղծել է 1841 թվականին: Վերջինիս ստեղծումը ոգեշնչված է եղել է Աստվածաշնչյան տողերից. «Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա»: Կտավի վրա աննկարագրելի արտահայտչականությամբ ներկայացված է խավարը, որին աստիճանաբար փոխարինելու է գալիս լույսը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն