Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ճանապարհը սարքենք, որ ի՞նչ անենք, որ գյուղացին մի 20 րոպե շու՞տ հասնի օդանավակայան ու լքի այս երկիրը. Լյովա Խաչատրյան

Մարտ 13, 2017թ. 17:34
Լյովա Խաչատրյան

Ծառուկյան դաշինքի անդամներն այսօր եղան Ապարանում, Աշտարակում, Արագածավանում և Թալինում: Արագածոտնի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Լյովա Խաչատրյանը կարծում է, որ ժողովրդի փրկությունը Ծառուկյան դաշինքն է, որը չի գալիս դպրոց կամ ճանապարհ նորոգելու:

«Բյուջեի հաշվին ինչ-որ բան են անում, հետո չես հասկանում՝ ով է էդ դպրոցում սովորելու, էդ ճանապարհներով գնալու: Ճանապարհը սարքենք, որ ի՞նչ անենք, որ գյուղացին մի 20 րոպե շու՞տ հասնի օդանավակայան ու լքի այս երկիրը, ավելի լավ չի՞ քանդված մնա, կարող է՝ մեքենան փչանա, փոշմանի հետ գա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում պետք է ստեղծել ներդրումների համար բարենպաստ պայմաններ, վերացնել կոռուպցիան և թալանչի պաշտոնյաներին.

«Ոչ մի թալանչի պետական օղակում պաշտոն չպետք է ունենա, ոչ մի շաքարով հիվանդ կամ նարկոման պետական հիմնարկում չպետք է աշխատի, որովհետև նարկոտիկն էլ, շաքարի դեղն էլ շատ թանկ հաճույքներ են, իսկ աշխատավարձով թանկարժեք դեղեր առնել չի լինի: Էսօր համատարած նարկոմաններ են տարբեր օղակներում, շաքարով հիվանդներ, որ ժամանակին կաշառակեր են եղել ու ամեն դուռ զանգելուց սփրթնել, շաքար են ստացել»:

Մեր հարցին, թե կարո՞ղ է անուններ տալ, Խաչատրյանը պատասխանեց. «Անունները գնացեք դիսպանսերից վերցրեք, դրանք բոլոր էսօր շտաբի պետեր են, տեղակալներ»:

a1plus.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն