Գլխավոր » Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն

Պոլ Ալենը 2 մլն դոլար կտրամադրի Զիկայի դեմ պայքարին

Փետրվար 22, 2016թ. 13:42
Պոլ Ալեն

Microsoft կորպորացիայի հիմնադիրներից հայտնի միլիարդատեր Պոլ Ալլենը նախատեսել է 2 մլն դոլար նվիրաբերել Զիկա տենդի ախտորոշման նոր մեթոդների մշակման համար: Այդ գումարից1,5 մլն դոլարը կծախսվի մոծակների տարածումը վիրուսից ախտահարված երկրներում վերահսկելու համար: Եվս 500 000 դոլար կտրամադրեն Chembio Diagnostic Systems լաբորատորիային` Զիկա վիրուսի թեստի ստեղծումն արագացնելու համար:

Վերջերս Պոլ Ալլենը բժշկության եւ գիտության ոլորտում ազդեցիկ մարդասեր է դարձել՝ իր գործընկեր Բիլլ Գեյթսի նման: Նա նյարդաբանական ինստիտուտ է հիմնել, որի աշխատակիցները մարդու եւ մկների ուղեղի քարտեզ են ստեղծել, ինչպես նաեւ բջջային կենսաբանության ինստիտուտ, որի աշխատակիցներն աշխատում են մարդկային մարմնի հիմնական կառուցողական սպիտակուցների վերծանման վրա:

Էբոլա տենդի վերջին բռնկման ժամանակ Ալլենը գլխավորեց այդ հիվանդության դեմ մարդասերների կողմից գումարների տրամադրման արշավը եւ իր անձնական միջոցներից 100 մլն դոլար հատկացրեց:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն