Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

1992-ին Տեր-Պետրոսյանը խնդրում էր¸ որ Ղարաբաղը որպես ինքնավար մարզ լինի Ադրբեջանի կազմում

Մարտ 29, 2017թ. 16:50
ԼՏՊ

ԼՏՊ-ի մասինՀիմա՝ մի փոքր ավելի մանրամասն անդրադառնամ Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին¸ որտեղ նա պետպատվերի շրջանակներում քննադատում էր ՕՐՕ դաշինքին և Վարդան Օսկանյանին մադրիդյան սկզբուքների համար: Իհարկե¸ մադրիդյան սկզբուքները մեր երազանի փաստաթուղթը չեն¸ սակայն մադրիդյան սկզբուքներում առաջին անգամ հստակորեն ֆիքսվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավուքնը և միջազգային հանրությունը¸ ի հեճուկս 1990-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններին¸ թե միջազգային հանրությունը երբեք չի համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Զարմանալին սակայն Տեր-Պետրոսյանի խոսքերում նաև այն էր¸ որ նա¸ մեղադրելով Օսկանյանին 7 շրջանների շուրջ բանակցությունների համար¸ շատ սահուն կերպով շրջանցեց այն հարցը¸ որ 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը¸ պարզապես խնդրում էր ¸ որ հարցը շատ արագ լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում¸ իսկ Ղարաբաղն էլ ինքնավար հանրապետության կարգավիճակով ընդգրկվի Ադրբեջանի կազմում:

Իմիջայլոց¸ 2009 թվական դեկտեմբերին¸ Լևոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր այն¸ որ 1992 թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդայի» էջերում Տեր-Պետրոսյանը առաջարկել էր Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմում: Բայց¸ իհարկե այս ամենի մասին Լևոնն իր հարցազրույցում չխոսեց ¸ բայց անմոռաց տրվեց Սերժի ու ՀՀԿ-ի ծրագրի գովեստին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն