- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ոչնչացվել է ևս 1 տանկ, “Գրադ” կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են:

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 (“Գրադ”) տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում: