Գլխավոր » Լրահոս, Ջավախք, Վրաստան

Ֆրանսահայ հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունը մտահոգված է Վահագն Չախալյանի ճակատագրով

Օգոստոս 24, 2009թ. 16:49

Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ:
Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին: Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից:

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ

Պրն Նախագահ.
Ձեզ գրում ենք այս ահազանգող նամակը, որովհետև Վրաստանում բանտարկված մի հայ մարդ գտնվում է մահվան սպառնալիքի տակ: Դա Վահագն Չախալյանն է` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդը:
Մեզ ահազանգել են «Երկիր» միությունից առ այն, որ վրացական իշխանությունները իրականացնում են հստակ ծրագիր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը և հայաբնակ տարածքների վրացականացմանը:
2008թ. հուլիսին ձերբակալված ջավախքահայության քաղաքացիական շարժման առաջնորդը բանտում է միայն այն պատճառռով, որ համարձակվել է պահանջել` հայերենին տարածաշրջանում վրացերենին համահավասար վարչական լեզվի կարգավիճակ տալու մասին :
Հայկական եկեղեցիները Թբիլիսիում վերածվում են վրացական ուղղափառ եկեղեցիների` վրացական իշխանությունների ուղղակի մեղսակցությամբ:
Այս հալածանքների համատեքստում Վահագն Չախալյանը խորհրդանշական թիրախ է դաձել ոստիկանության և դատարանի ագրեսիայի համար:

«Երկիր» միության հավաստի աղբյուրների համաձայն`  վրացական իշխանությունները կարող են բռնություն գործադրել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ ` նրան չեզոքացնելու կամ վերացնելու նպատակով:
Այդ տեղեկության հավաստիության անուղղակի ապացույցն է այն, որ վերջերս (հուլիսի 31-ին) Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի №8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի №2 գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով հնարավորություններն ավելի բարենպաստ են: Տեղափոխումն արվել է այն դեպքում, երբ նրա նկատմամբ դատավճռի բողոքարկումն ընթացքի մեջ է:
Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, չի կարող անտարբեր մնալ այս իրավիճակի նկատմամբ:
Արդ մենք հորդորում ենք Ձեզ միջամտել` Ձեր վրացի պաշտոնակիցներից պահանջելով, առաջին հերթին`անմիջապես ապահովել Վահագն Չախալյանի ֆիզիկական անվտանգությունը, իսկ այնուհետև` երաշխավորել անկողմնակալ դատավարության նրա իրավունքը` հնարավորություն տալով նրան պաշտպանվելու իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով, հնարավորություն, որից նա առայսօր զրկված է:
Հարգանքով`
Ժան Վարուժան Սրապյան
Հիմնադիր նախագահ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Ջավախք, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`