Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Քիրվայության թուրքական ծրագիրը

Մարտ 19, 2010թ. 12:33

qirvayutyunԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրատվամիջոցներին տրված հրացազրույցում խոսելով հայ-թուրքական դիվնագիտական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացից` ակամա խոստովանել է, որ Թուրքիան տարբեր ազգերի ու պետությունների  հետ հին խնդիրներ ունեցող պետություն է: Մասնավորապես ընդգծել է, որ  հազար տարվա խնդիրներ ունի սերբերի հետ, մի հարյուր տարվա էլ` հայերի հետ: Ապա,   հավելել. «Եթե հաջողվեց բարելավել թուրք-սերբական հարաբերություններն, ապա ինչու՞ չպետք է կարգավորվեն մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ասել է Դավութօղլուն։

Բայց փորձենք հիշենք, թե ինչպե՞ս «բարելավվեցին» թուրք-սերբական հարաբերությունները: Դրանք «բարելավվեցին» սերբերին պատմական հայրենիքից վտարելով, Միջերկրականի ափին ստեղծելով  թուրքական Ալբանիա,  նորագույն շրջանում` բոսնիական սերբերին զրկելով հայրենիքից, ցեղասպանություն ապրած սերբերին` ցեղասպանության  մեջ մեղադրելով, մինչև իսկ նրանց առաջնորդ Միլոշևիչին Հաագայի դատարան տանելով…

Շարունակենք Դավութօղլու հանճարեղ դիտարկումները. վերջինս  զուգահեռներ է անցկացրել բալկանյան և ղարաբաղյան հակամարտությունների միջև ու  հայտարարել.«Թուրքիան կարող է օգտակար լինել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում, ինչպես, որ դա արեց Սերբիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պարագայում»։

Թուրքական ներկայիս իշխանությունները որքան շատ են հրապարակավ արտահայտում իրենց մտքերը,  այնքան թափանցիկ են դարձնում սեփական ծրագրերը, որոնք իրենց վրա ակնհայտորեն կրում են ցեղասպան նախնիների նպատակների անմիջական ազդեցությունը: Տվյալ դեպքում այս հայտարություններից պարզ է դառնում, որ ադրբեջանցի ու թուրք «եղբայրները» փորձում են արցախահայության հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին բոսնիական սերբերի  հետ, Արցախի Հանրապետության տեղում էլ ստեղծելով մի նոր թյուրքական Ալբանիա:

Եթե սրան էլ հավելենք վերջերս Թուրքիայի վարչապետ Էդողանի  հայտարարությունը, ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի կդառնա:

Այսպես. Էրդողանը`իբրև  հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբեությունների լուծում առաջարկել էր` ղարաբաղյան խնդրին տալ  ադրբեջանամետ լուծում, նկատելով, որ միայ դրանից հետո ամեն ինչ լավ ընթացք կունենա: Այնպես որ, եթե որոշ «հայեր» հանկարծ որոշեն թյուրքերի հետ քիրվայություն անել, ուրեմն, նախ  սկուտեղի վրա պետք է հանձնեն Արցախը, ապա պատրաստվեն ապագայում   Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ  զիջելուն: Բայց  քանի որ աշխարհում չկա  մի իսկական հայ, որի մտքով կարող է նման անհեթեթություն անցնել, կնշանակ թյուրքական «քիրվայության ծրագիրը»` ի դժբախտություն թյուրքերի,  կմնա չիրականացված:

Փոխարենը, թուրք ու ադրբեջանցի թյուրք «եղբայրներին» առաջարկում ենք հարևանության, մեկ այլ, առավել իրատեսական ծրագիր. Այսպես`առաջին. նախ ձեռք քաշել իր   ժողովրդավարությունը կառուցող անկախ Արցախի Հանրապետությունից, երկրորդ. ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, դրանով իսկ ձերբազատվելով նախնիների արյունոտ անցյալից. երրորդ. պատրաստվել հայության պատմական հայրենիքը` Արևմտյան Հայաստանը հայերին վերադարձնելու գործընթացին:

Այս ամենից հետո միայն կարելի է խոսել  լավ հարևանության մասին, և ինչու ոչ` հյուրասեր հային բնորոշ հյուրասիրությամբ, իր հարևան թուրքի հետ Վանա տառեխ վայելել սեփական տանը`  Վանա լճի ափին:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն