Գլխավոր » Infowar, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն

Տ.Բալայան.«Ադրբեջանական ԶԼՄ-րի այդ տեղեկատվությունը աղավաղում է պարունակում»

Սեպտեմբեր 8, 2010թ. 12:24

baza_ruo_02Պատասխանելով «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցին` ինչպե ՞ս կմեկնաբանեք այն տեղեկատվությունը: թե, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իբրեւ Վրաստանի արտգործնախարարն ասել է, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանիկայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է .

«Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում:

Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ: Այսօր հեռախոսազրույց կկայանա նաեւ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարների միջեւ»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Infowar, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն