Տիգրան Խզմալյանի հարցազրույցը ադրբեջանական կայքին զզվանք է առաջացնում
Մայիս 14, 2015թ. 00:37

Տիգրան Խզմալյանի հարցազրույցը ադրբեջանական կայքին եւ սեփական երկրին նրա տված բնորոշումները զզվանք են առաջացնում: Սա ոչ ոք չի վիճարկի: Սակայն, հիշեցնենք մինչեւ այս հարցազրույցը այդ մարդու եւ նրա շրջապատի սադրանքը Բերձորում, Գյումրիի ռուսական բազայի վրա հարձակվելու կոչերը, ցեղասպանության100-ամյա տարելիցին ծրագրած նոր սադրանքները:
Այս հարցազրույցը տարօրինակ չէր, այն ընդամենը այդ շարքի տրամաբանական շարունակությունն է եւ նույն նշանակությունն ու իմաստը ունի: Զարմանալին նախկինում եւ անգամ հիմա այս խմբին պաշտպանողներն ու արդարացնողներն են` զուրկ մտածողությունից, պետության եւ մեր ազգային հավաքական շահերի ընկալումից:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Արա Մարտիրոսյանը:
