Գլխավոր » Infowar, Արևմտյան Հայաստան, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն

Տեղեկատվական պատերազմը չշրջանցել նաև հայկական Քեսաբը

Ապրիլ 1, 2014թ. 23:43

0Սիրիական պատերազմը, ինչպես բոլոր հակամարտությունները, զերծ չմնաց քարոզչական գրոհներից: Ավելին, քանի որ այս տարածաշրջանը գտնվում է աշխարհի խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում տեղեկատվական պատերազմն էլ կրում է առավել կատաղի բնութ: Գործի են դրվել բոլոր մեթոդները, ուր ծանրակշիռ տեղում մտացածին, իրողությունից հեռու կեղծ տեղեկատվություններ են, իսկ քարոզչության տարածման հիմնական գործիքը սոցիալական ցանցերը:

Տեղեկատվական պատերազմը չշրջանցել նաև հայկական Քեսաբն ու քեսաբահայությանը: Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն: Չուշացավ նաև Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի արձագանքը, թե իրականության հետ որևէ կապ չունի 80-ից ավելի հայերի սպանության մասին պտտվող լուրերը:

Մեդիափորձագետներից մեկն էլ սոցցանցերում տարածված լուսանկարի հետքերով գնաց, (ուր պատկերված է իբրև թե դաժանորեն սպանված հայուհի) ու պարզեց, որ այն ոչ միայն կապ չունի հայի, Քեսաբի, այլև առհասարակ սիրական պատերազմի հետ. լուսանկարը սատանիստական ծես պատկերող տեսանյութից պոկված մի հատված է: Տեսանյութերից մեկն էլ, ուր իբրև քեսաբահայ խաղաղ բնակիչներ են գնդակահարվում, պարզվում է 3 տարվա վաղեմություն ունի, և դարձյալ որևէ առնչություն չունի հայերիս հետ:

<Այդ ամենը դեզինֆորմացիա է, ինչը ճշտվում է նաև հայկական վստահելի աղբյուրների` սիրիահայերի, ու անմիջականորեն, քեսաբահայերի միջոցով>, մեզ հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
Իսկ ի?նչ ուժեր են կանգնած այս տեղեկատվական հոսքերի հետևում և ի?նչ շահեր են նրանք հետապնդում: Բնական է, որ Քեսաբի դեպքերը չէին կարող դուրս մնալ սիրիական խնդրին առնչվող քարոզչական դաշտից, որը ամբողջությամբ գտնվում է երկու հակասական` արևմտյան ու ռուսական տեղեկատվական հոսքերի ազդեցության ներքո: Ստացվում է, որ սիրիական <թնջուկին> խառված երկրների լրատվամիջոցներն իրենց հերթին փորձում են Քեսաբի դեպքերը ծառայեցնել սեփական շահերին: Եվ այսպես, հայտնի դարձավ, որ կեղծ տեսանյութ տարածողը ռուսական LifeNews լրատվամիջոցն է, պարզվեց նաև, որ սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրված է եղել դեռևս մարտի 20-ին, այսինքն, մինչեւ Քեսաբի դեպքերը: Տեղական արևմտամետները պահը բաց չթողեցին ու շտապեցին հայտարարել` կեղծ լրատվություն տարածողները ռուսական լրատվամիջոցներ են, որոնց քայլերը հրահանգված են Կրեմլից: Հակադրվելով նման կարծիքներին փորձագետ Քոչարյանն այսպես մեկնաբանեց.<Ոմանք Կրեմլի <ձեռքերն> են փորձում տեսնել սրանում, բայց անձամբ ծանոթ լինելով LifeNews-ի գործելոճին, կարծում եմ, որ կայքն այդ քայլին գնացել է ընդամենը <ռեյտինգամոլության > պատճառով, բերելու ակնկալիքով>: Հետևաբար, կայքերին բնորոշ այս <հիվանդության> հետևում քաղաքական ենթատեքստ փնտրելն անլուրջ է:

Իսկ այս հարցում տեղական արևմտամետների ակտիվացումը Տիգրան Քոչարյանն այս կերպ բացատրեց. <Նրանք այսօր բավական ծանր իրավիճակում են գտնվում, որովհետև Արևմուտքի կողմից սպասարկվող գրոհայինների ձեռքով բռնազավթվեց ու հայաթափվեց հայկական Քեսաբը, այս վիճակում նրանց այլ բան չի մնում անել, քան ցանկացած առիթը որսալ ու հայտարարել` տեսե~ք, ինչ են անում ռուսները>: Այս խիստ վտանգավոր երևույթի պատճառը փորձագետն համարում է մեր դաշտի բաժանվածությունը` արևմտամետների ու ռուսամետների, որոնք մեկմեկու վրա <գրոհելով> մոռացել են ամենակարևորի` հայակենտրոնության մասին: <Նրանց պահվածքը զավեշտալից է, իսկ հնչող մեկնաբանությունները զառանցանք են հիշեցնում>:

Արևմտապաշտությունից կուրացածներին փորձագետը հարկ համարեց հիշեցնել, որ Սիրիայի հարցում ռուսները հայերիս դաշնակիցներն են: Փաստերն, ի դեպ, ակնհայտ եմ:
Կեղծ լուրեր լուսանկարներ, տեսաերիզներ տարածողների հետևում ոմանք էլ թուրքական հետք են տեսնում: Անկարայի կողմից կազմակերպված տեղեկատվական գրոհի նպատակն այն է, որ դա Թուրքիային հնարավորություն տա հայտարարելու, թե տեսեք` Հայոց ցեղասպանությունն էլ Քեսաբի նման ապատեղեկատվություն է, հայրը խաբում են աշխարհին: <Այսօր ներքաղաքական հարցերում խճճված Թուրքիայի վարչապետ Էրդողանին նախագահական ընտրություններում հաղթանակ ապահովելու համար օդ ու ջրի պես հարկավոր են հաղթանակներ`փոքր պատերազմների տեսքով: Ահա այս շահերի բախման կիզակետում է հայտնվել քեսաբահայությունը>: Այն որ տեսանյութերում հայերի առկայության փաստը հերքվում է, փորձագետ Քոչարյանի համոզմամբ, դրանով մտահոգությունները չեն ավարտվում, քանզի տարածվող նյութերը վկայում են, թե իրականում ինչ սարասափելի ոճիրներ են կատարվում Սիրիայում: <Ովքե?ր են գնդակահարողները և ո?ւմ են գնդակահարում>, հարցադրումն հնչեցնելով Քոչարյանը հետևյալ փաստի վրա է հրավիրում հայերիս ուշադրությունը: <Տեսանյութերում ապստամբները գնդակահարում են Սիրայի պետական զորքերի զինվորներին, ինչի հանդեպ հայերս անտարբեր չենք կարող լինել, չէ? որ դաժանաբար կոտորվում են այն զինվորները, որոնք կռվում են հայերի պաշտպանության համար, մենք իրավունք ունենք լռելու>: Եվ կոչ է անում հայությանը նույնպիսի ջերմեռանդությամբ բարձրաձայնել նաև ասադականների հանդեպ իրականացվող վայրագությունների մասին, որպես մարդու իրավունքի կոպտագույն խախտում ու շեշտադրել դրանում Թուրքիայի ակտիվ մասնակցությունը:

<Ի վերոջ, այն ինչ կատարվեց Քեսաբում իր մեջ ներառում է ցեղասպանությանը բնորոշ երկու կարևոր բնորոշիչ` դա տեղահանությունն է ու հայրենազրկումը, այս հանգամանքի վրա պետք է նաև ուշադրություն դարձնել>: Մեր ձեռքի տակ եղած անհրաժետ փաստերը բավարար են, որպեսզի Հայոց ցեղասպանության 100 տարելիցի նախաշեմին աշխարհին ի ցույց դնենք ցեղասպան պետության` Թուրքիայի իրական դեմքը, ուրեմն, ամենևին չպետք է թույլ տալ, որ այդ ծանրակշիռ փաստերը ստվերվեն միտումնավոր շրջանառության մեջ դրված կեղծ լուրերով ու լուսանկարներով: Տեղեկատվական անվտանգության փորձագետը կոչ անում` լինել զգոն ու զգուշավոր, ուշադրությամբ հետևել տեղեկատվական հոսքերն: Համոզված է , որ այսօր առավել քան երբևէ կա հայության ուժերի համախմբման անհրաժեշտություն, ու դրանում մեծ գործ ունի անելու Հայաստանի արտաքին գերատեսչությունը. <Յուրաքանչյուր դեսպան պետք է տիրապետի իրավիճակին>, բայց արդյոք այդպես է մեզանում, <ցավոք, աշխատող դեսպանների կողքին ունենք այնպիսիք, որոնք պարապ մարդիկ են, զբաղված իրենց բիզնեսով: ԱԳՆ-ն պետք է կոորդինացնի դեսպանատների աշխատանքը, համախմբի համայնքերին ու տարբեր երկրնեում առկա հայամետ ուժերին: Սա ամենօրյա երկարատև աշխատանք պետք է լինի>: Միաժամանակ լրատվամիջողներին հորդորում է զգուշանալ արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկություններից, առավել ևս դրանք հայկական լրատվամիջոցներում արտատպելուց, ի վերջո հայկական մամուլը տեղեկատվության աղբյուր է նաև սիրիահայերի համար, իսկ ապատեղեկատվությունը խուճապ կառաջացնի նրանց շրջանում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Արևմտյան Հայաստան, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն