Գլխավոր » Analitika, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական

Տեղական <քաղցկեղները> դրսինների հետ լծվել են Եկեղեցու վարկաբեկման գործին

Փետրվար 10, 2015թ. 21:45
գրանտակերներ

Մեր երկիր դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը գրեթե ամեն օր մեզ մատուցվում է նոր երանգներով: Գործի են դրվել հնարավորն ու անհնարը, ամենաստոր քարոզչական գործիքները՝ մեզ ներսից պառակտելու, մեր ներքին, հոգևոր միասնությունը վերջնականապես ջլատելու համար:

Իսկ մարտահրավերների առաջ կանգնած ու իր զգոնությունը կորցրած մերօրյա հայը տակավին չի էլ գիտակցում, թե իրականում ի՞նչ են իր դեմ խաղարկում: Այդ չգիտության վկայումն է նաև այն, որ առանց երկար-բարակ մտածելու կուլ է տալիս հերթական կեղտոտ խայծը՝ տրվելով տարբեր խողովակներով մատուցվող կեղծիքներին:
Եվ ահա, նախօրեին հերթական տեղեկատվական հիստերիան բարձրացավ. այս անգամ սլաքն ուղղված է Մայր Աթոռի դեմ:

Շվեյցարական HSBC բանկի աշխատակիցը գողացել ու Հետաքննող լրագրողների միջազգային կազմակերպությանն է հանձնել բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների մասին տեղեկատվություն: Իսկ հիշյալ կառույցն էլ <գաղտնազերծել> է, որ շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում նաև Հայաստանն է և խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանցից շրջանառության մեջ դրել, կրոնագետ Վարդան Խաչատրյանի խոսքով ասած՝ հասարակությանը <ատոմիզացնող> լուրը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, որպես շվեյցարական բանկում 1.1 մլն դոլար ունեցող անձի:

Մայր Աթոռը շտապեց տալ հստակ մեկնաբանություն.<Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով և որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ չկա նրանում, որ Գարեգին Բ Կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում>: Քանզի, ինչպես պարզաբանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, այդպես եղել է և՛ Վազգեն Առաջինի, և՛ Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների ժամանակ: <Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»: Ո՞վ ասաց, որ Հայոց եկեղեցին իրավունք չունի հաշվեհամար ունենալու, թեկուզև շվեյցարական բանկում: Ասեմ ավելին՝ շատ լավ կլիներ, որ համայն աշխարհով սփռված Հայոց Առաքելական եկեղեցու դրամագլուխն այդչան համեստ թիվ չկազմեր ու մեր բարերաները նպաստեին այն մի քանի անգամ ավելին դարձնելու մասին: Մայր Աթոռի տեղեկատվությամբ՝ ամեն ինչ պարզ, հստակ ասված է ու պետք է, որ տեղ չմնար անհարկի շահարկումների: Բայց չէ, միջազգային կառույցը գումարներ է ծախսել, HSBC բանկի աշխատակցին մղել գողության, բանկի կայքերը կոտրելով փաստեր ձեռք գցել, որ ամեն ինչ այդքան հանգիստ անցնի՞: Եվ ահա, ազդեցության գործակալները գործի են անցնում. <Գնդակը ցանցի վրա հասցնողը միշտ պատկերացնում է, թե ո՞վ է խփելու այն, ո՞վ է տոպկողը>,-նկատում է Վարդան Խաչատրյանը: Իսկ տեղական <տոպկողների> պակաս, ցավոք, մեզանում չկա: Սույն լուրը նախ հրամցվեց դրսից ֆինասավորվող լրատվամիջոցներով, որոնք շտապեցին շրջանառել Եկեղեցուն վարկաբեկող վերնագրերով հոդվածներ: Ապա ներսի տականքին հրահանգվեց հարվածել Եկեղեցուն: Ու տեղից վեր թռած ֆեյսբուքաբնակ ստյոպասաֆարյանները, իրենց հատուկ անբարո բառապաշարով, հեղեղեցին սոցցանցը հազարերոդ անգամ իրենց տերեին ապացուցելով, թե ինչպիսի ճկունությամբ են կարողանում պառակտել հայ հասարակությանն ու ուղեղներ լվանալ: Սույն պարոնը, որ սովոր է դրսից փողեր մուրալու, դիմելով Կաթողիկոսին ցինիկաբար գրում է՝ <տոկոսով փող չե՞ք տալիս, վիզ պետք է>: Նորմալ, բարոյական արժեքներ դավանող հասարկությունը սրան ու սրա նմաններին ամենասուր արհամարհանքի կարժանացներ, մինչդեռ մեզանում այսպիսիք դարձել են հեռուտաեթերից չիջնող՝ վերլուծող <աստղ>:

Ինչո՞ւ հրապարակ նետվեց Հայոց Կաթողիկոսի ու Եկեղեցու անունը: Ֆինանսական այս կեղծ աղմուկը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հստակ նպատակադրում ունի. նախ, մեր եկեղեցին պատրաստվում է կարևոր միջոցառումներ կյանքի կոչել Ապրիլի 24-ի նախաշեմին: Եվ ծրագիր իրականացնողին նախապես վարկաբեկելը նշանակում է էժանացնել, թուլացնել ու ստվերել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները:

Երկրորդ, հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցին իր ժողովրդի անքակտելիությունն է, մեր ազգապահպան գաղափարներն ու ոգին զորացնողը: Ու եթե կռիվ տվող կա նրա դեմ կնշանակի այդ մոլագար պայքարը հենց ազգապահպանությանն է ուղղված: <Մսրամելիքների աղեղն այսօր ուղղված է հայ ժողովրդին ոչնչացումից պաշտպանող կղզյակի` Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ: Նրանք, ովքեր պայքարել ու պայքարում են հայ ազգի դեմ լավ են գիտակցում` քանի դեռ հայը կառչած է իր մայր եկեղեցուց, նրան ոչինչ անել չեն կարող, բայց բավական է հային կտրել իր եկեղեցուց և նա ինքնաբերաբար կդադարի հայ լինել>, -ասում է Հայր Կոմիտասը:

Եվ վերջապես, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ու հայ ընտանիքը մեր հասարակության դիմադրողականությունն ամուր պահող կառույցներ են, սակայն այսօր, թե՛ մեկը, թե՛ մյուսը պարբերաբար հայտնվում են հարվածների տակ: <Սա միտված է մեկ բանի՝ հասարակությունից լվանալ այն արժեհամակարգը, որը հազարամյակների խորքից հայ ժողովրդին բերել, հասցրել է մինչև մեր օրերը՝ անավարտ պահելով մեր երթը>: Վարդան Խարչատրյանը հարց է ուղղում այն հայերին, որոնք լծվել են այս կեղտոտ քարոզչությանը.< Ինչո՞ւ եք ուզում ոչնչացնել մեր հասարակության հիմքերի հիմքը, դա որքանով է բխում ձեր շահերից>: Ու բերում մի հետաքրքիր օրինակը. ԱՄՆ նախագահ Ռուզվելտին հարց են ուղղում՝ ինչո՞ւ ես ոչնչացնում ամերիկյան հանցագործ կազմակերպությունները, որոնք քեզ բերել են իշխանության, պրիզիդենտը պատասխանում է՝ <Ոչնչացնում եմ, որովհետև այդ կազմակերպությունները նման են քաղցկեղահարույց գոյակցությունների: Եթե քաղցկեղը ուղեղ ունենար կհասկանար, որ օրգանիզմը ոչնչացնելով ինքն էլ հետն է ոչնչանում: Այդ կազմակերպություններն էլ քաղցկեղի պես ուղեղ չունեն, աշխատում են ճնշել ու ոչնչացնել օրգանիզմը, դրա համար էլ ես վիրաբուժական միջամտության եմ դիմում>:

Փաստորեն, տեղական քաղցկեղները ոչնչով չեն տարբերվում ամերիկյանից. <Սրանք էլ անուղեղ գոյակցություններ են, դրա համար պատրաստ են օրգանիզմին՝ հայ հասարակությանը վնասել, կործնել, առանց հասկանալու, որ իրենք էլ են նրա հետ վերանալու>, -տեղական անուղեղներին զգուշացնում է Խաչատրյանը:

Ժամանակը չէ, որ մենք է՞լ մտածենք ԱՄՆ նախագահի կիրառած <վիրաբուժական մեթոդների> մասին՝ երկիրը մաքրելով տեղական անուղեղ քաղցկեղներից: Հակառակ դեպքում, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ <Ջուրը կգա ջրաղացի գլուխը կանցնի ու նոր մենք կսկսենք խոսել այն մասին, թե ո՞նց էս ջրաղացը փրկենք կործանումից> , իսկ դա կարող է լինել ուշ, շա՜տ ուշ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն