Գլխավոր » Infowar, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Վ.Դալլաքյան. «Ադրբեջանի ոտնձգություններին դիմակայելը Հայաստանի համար համապետական առաջադրանք է»

Նոյեմբեր 16, 2010թ. 17:30

Dallajkyan«Ադրբեջանցիներն իրենց ժողովրդին հրամցնում են, թե շումերների ու լուլուբեյցիների (Իրաք), մարերի ու Պարսկաստանի տարբեր պետական կազմավորումների (Իրան), Դազստանի որոշ ժողովուրդների (Ռուսաստան) և որ ամենակարևորն է` Մեծ Հայքի պատմության ժառանգորդներն են».-այսօր հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ պատգամավորի,  Ադրբեջանի պատմական կեղծարարություններն այլ բան չեն, քան պատմա-քաղաքական պահանջներ է ներկայացնել տարածաշրջանի գրեթե բոլոր պետություններին:

«Եվ երբ նախագահ Սարգսյանը հանրահայտ պատմական փաստերի շարադրանքով հոկտեմբերի 16-ին Գորիսում պատասխանեց նման զառանցանքներին, Ադրբեջանում այնպիսի ոռնոց բարձրացավ, որ նրա արձագանքները հասան անգամ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որին էլ պաշտոնապես բողոք է ներկայացվել ադրբեջանցիներին թուրք-քոչվորներ անվանելու և այդ ճանապարհով իբր ռասայական գերակայություն քարոզելու համար»,- իր ելույթում հայտարարեց Վ.Դալլաքյանը:

«Այն, որ թուրքական ինքնություն ունեցող ադրբեջանցիների նախնիները քոչվորական կյանքով են ապրել և այսօր էլ շարունակում են այդպես ապրել փաստ է: Նրանք դիտավորյալ մոռանում են հիշատակել հենց իրենց իսկ մահմեդական պատմագիրների` Միրզա Ադիգյոզալ-բեկի և Միրզա Ջամալ Ջևանշիրի վկայություններն այն մասին, որ Փանահ Ալիի տոհմը «հին ժամանակներում Միջին Ասիայից` Թուրքեստանից եկած բահմանլի ցեղի սարըջալլու ճյուղից է: Հարց` եթե Արցախում հայտնված թուրք քոչվորներին տրվում է իրենց իսկական անունը` հիմնվելով իրենց իսկ մահմեդական աղբյուրների վրա, ապա ո՞րն է այստեղ ռասայական գերակայության քարոզը, կամ` այլատյացությունը»,- նկատեց պատգամավորը:

Վ.Դալլաքյանն ընդգծեց, թե այսպիսով, 1918թ-ին թուրքական բանակի կողմից հիմնված, իսկ 1920-21թթ-ին Կարմիր բանակի կողմից ընդլայնված քոչվոր թուրքերի Ադրբեջան պետության ոտնձգություններին դիմակայելու խնդիրը Հայաստանի համար համապետական առաջադրանք է և այն պահանջում է կուսակցական ու գերատեսչական շահախնդրությունների հաղթահարում, պատմաբանների ուժերը կոորդինացնող որոշակի օղակի ձևավորում, ինչպես նաև համապատասխան միջոցների հատկացում, որը կաջակցի նաև համաշխարհային տեղեկատվական ցանց դուրս գալու հնարավորությունների ընդլայնմանը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն