Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Վրաստանի իշխանությունները զավթում են հայերի հողերը

Օգոստոս 22, 2009թ. 14:19

Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի հայերի և նրանց հողերը զավթելու նպատակով այդտեղ ժամանած վրացիների միջև: Ինչպես տեղեկացնում է Armar.am կայքի թղթակիցը, վիճաբանության առարկան` Փարվանա գյուղի հայ բնակչությանը պատկանող հողատարածքներն են: Երեկ տեղի բնակչությունը հայտնաբերել է, որ մի խումբ վրացիներ հնձում են իրենց արտերը: Իրենց այդ հանդուգն քայլը վրացիները բացատրել են նրանով, որ ինտերնետ- աճուրդի միջոցով Վրաստանի փոխնախարարներից մեկը գնել է Փարվանա գյուղի հողատարածքներից մոտ 150 հա տարածություն:

Փարվանա գյուղի բնակիչները տեղյակ չեն եղել «աճուրդի» մասին: Այն մասին, որ իրենք զրկվել են իրենց ընտանիքների եկամուտի միակ աղբյուրը հանդիսացող հողատարածքներից, գյուղացիները տեղեկացել են գյուղ ժամանած վրացիներից, որոնք եկել էին այդ տարածքները հնձելու: Հայ գյուղացիների ու վրացի հնձվորների միջև սկսվել է ծեծկռտուք, որի արդյունքում վրացիները փախել են:

Ներկայումս Փարվանայում տիրում է բավականին  լարված իրավիճակ: Տեղի երիտասարդները վճռական են` իրենց հողերը պաշտպանելու հարցում: Եվ ինչպես իրենք են ասում` անհրաժեշտության դեպքում պատրաստ են նույնիսկ զենքի դիմել, բայց ոչ մի թիզ հող չեն տա վրացիներին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`