Գլխավոր » Հայկական տոներ

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ

Օգոստոս 21, 2009թ. 12:35

Սբ. Գեւորգի տոնը, թեեւ չի պատկանում ավանդական մեծ տոների շարքին, բայց ընդունված ու սիրելի տոն է հայոց մեջ։ Այն համընկնում է աշնանամուտի պասին եւ կոչվում է նաեւ Սբ. Գեւորգի պաս, որը, սակայն, չի սահմանափակվում ուտելիքների արգելքով։ Ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ այն ընկնում է Վարագա խաչի (Սբ, Խաչից 14 օր հետո եկող կիրակին) նախընթաց շաբաթ օրը։

Ընդհանրապես, ազգային տոները, հայոց մեջ ուղեկցվում էին հասարակական մատաղներով, ուխտագնացություններով ու կերուխումե– րով։ Այս առումով, բացառություն չի կազմում նաեւ Սբ. Գեւորգի տոնը։ Ջավախքում այս տոնը կոչվում էր «ծռատոն»։ Այդ օրը ոչ ոք գործ չէր անում, վախենալով, որ կծռվի։ Հավատում էին, թե շատերը գործ են արել եւ անմիջապես ձեռքերը, ոտքերը ծռվել են։ Իսկ եթե ստիպված էին որեւէ անհետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում։ Հավատում էին, թե ցանած գարին ծուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով Սբ. Գեւորգի պատիժը։ Հետեւաբար, քանզի նրա տոնին ուտելիքի որեւէ սահմանափակում չկար, հավանաբար, պասը վերաբերում էր միայն գործ անելուն, իսկ գործ անելու հետ կապված արգելքները մեր կենցաղում շատ ընդունված էին (օրինակ՝ չորեքմուտք, ուրբաթ– մուտք, կիրակմուտք օրերի արգելքները եւ այլն)։

Աբ. Գեւորգին վերագրվում Էր ապավինող, պաշտպանող Էություն։ Այսպես. Մոքսում նրա անունով մի ուխտատեղի կար, որը հասարակ մի մատուռ Էր, ուր ամփոփված Էր Սբ. Գեւորգի մասունքը։ Ոչ միայն հայերը, այլեւ քրդերը հաճախ Էին այդտեղ ուխտի գալիս։ Բացի այդ, փախուստի, երկյուղի ժամանակ ամեն տեսակ իրեր բերում դնում Էին այնտեղ իբրեւ «ամանաթ», ավանդ եւ ոչ ոք չէր համարձակվում դրանք վերցնել։

Հետաքրքիր է նաեւ ժողովրդական ավանդությունը՝ Փութկու (Պուտուկի) Աբ. Գեւորգի մասին. Բիթլիսի վիլայեթի Բարուար գյուղում մի քուրդ հովիվ է ապրելիս լինում։ Հայերը նրան հող են տալիս, քուրդն ընտանիք է կազմում եւ մի քանի տարվա ընթացքում նրա սերունդներն այն¬քան են բազմանում, որ շուտով գյուղը մահմեդականանում է, եղած հայերն էլ՝ հեռանում են։ Այդ ժամանակ Աբ. Գեւորգը երեւում է եկեղեցու ժամկոչին եւ ասում. «Վերցրու տար ինձ այստեղից»։ ժամկոչը եկեղեցում մի պուտուկ է գտնում՝ մեջը սրբի ականջը, վերցնում է այն եւ գնում Մոքս։ ճանապարհին երկրի կառավարիչ Սիր Հասանը հետապնդում է նրան։ Շուտով քրդերը տեսնում են, որ ժամկոչի մեջքից լույս է բարձրանում։ Երբ հասնում են նրան, վերջինս պուտուկը դնում է քարի վրա, այն բացվում է՝ իր մեջն առնելով պուտուկն ու փակվում։ Հրաշքի տեղում կառուցվում է Փութկու (Պուտուկի) Սբ. Գեւորգ եկեղեցին, որը հետագայում վերածվում է ուխտատեղիի։

Սբ. Գեւորգի տոնը ընդունված է նաեւ այլ ժողովուրդների մեջ (վրացիներ, ռուսներ, հույներ եւ այլն), սակայն ամենուրեք այն ազգայնացվել է, իսկ սուրբն էլ դարձել է տվյալ ազգի ներկայացուցիչը։ Այս առումով հայերը եւս բացառություն չեն կազմում, որոնք նրան վերագրում են նաեւ ռազմական, զինվորական հատկանիշներ։ Որոշ հետազոտողներ նրան նույնացնում են հայոց ռազմի աստված Վահագնի հետ, որը «քրիստոնեացվել» է։
Ինչեւէ, Սբ. Գեւորգի տոնը եւս մարդկանց միատեղ հավաքելու, բարեկամացնելու եւ վերածնելու կարեւոր խորհուրդն ունի։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`