Գլխավոր » Society, Ազգային պետական գործիչներ, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն

Սողոմոն Թեհլիրյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց

Հունիս 2, 2015թ. 20:52
Սողոմոն Թեհլերյան

1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության դատավորը կարդաց վճիռը: Հայությունը ցնծության մեջ էր: Սողոմոն Թեհլիրյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց:

Դատավոր – Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար:

Ատենակալ – Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ:

Թեհլիրյանի դատապաշտպանի գործն իր վրա էր վերցրել Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսոր, դոկտոր Թեոդոր Նիմայերը, որ փայլուն կատարեց իր գործը:

Դատարանում որպես վկա հանդես եկավ նաև գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի ցուցմունքներն էապես ազդեցին Թեհլերյանի դատավարության արդյունքների վրա:

Որպես վկա հանդես եկան նաև թուրք գեներալ Շերիֆը, դոկտոր Նիպագեն, որ Հալեպի գերմանական ռեալական դպրոցի ավագ ուսուցիչ էր, իսկ դատախազը Գերմանիայում հայտնի Գոլնիկն էր: Գեներալ Շերիֆը դատի ժամանակ հասարակ թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրեց Թեհլիրյանից ու հայությունից` իր երկրի կառավարության իրականացրած մեծ ոճրի համար:

Դատավարությունից հետո գերմանական մամուլը պահանջեց դատ հարուցել Թուրքիայում 1912-15 թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության և գերմանական կառավարության անգործության համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ազգային պետական գործիչներ, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն