Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Սեյրան Օհանյան. «Նպաստենք հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը»

Սեպտեմբեր 28, 2011թ. 15:20

ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդը իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի եւ հասարակության միջեւ ձեւավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ զինված ուժերում կարգապահության ամրապնդման եւ արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Կարեւորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդը պետք է նպաստի ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը եւ լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն