Գլխավոր » Լրահոս

Ջավախահայությունը հոգևոր սննդի մեծ կարիք ունի

Օգոստոս 12, 2009թ. 17:06

«Անվստահություն կա Վրաստանի կողմից` մեր, և մեր կողմից Վրաստանի նկատմամբ: Սա հասկանալի է, քանի որ Վրաստանը ՆԱՏՕ-ամետ պետություն է և մեզ դիտում է որպես ռուսամետ: Ռուս-վրացական պատերազմից հետո ավելորդ զգուշավորություն են հայերի նկատմամբ ցուցաբերում վրացական իշխանությունները», այդ մասին Tert.am կայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը վերջերս մասնակցել է Սամցխե-Ջավախքում տեղի ունեցած մի շարք մշակութային միջոցառումների: Պատմաբանը վստահ է, որ այս օրերին ջավախահայությունն ավելի շատ հոգևոր սննդի կարիք ունի, քան նյութական:
Խոսելով ջավախահայության կրթամշակութային կյանքի մասին` Աշոտ Մելոքոնյանը մասնավորապես ասաց. «Բարեբախտաբար հայկական դպրոցներ դեռ կան, թեև տնօրենը պարտադիր պիտի վրացերեն իմանա, հայոց պատմության դասընթացը պիտի ֆակուլտատիվ տարբերակով` դպրոցի հայեցողությամբ անցնեն, հայոց պատմության մեր դասագրքերն անընդունելի են վրացիների համար և այլն: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է հարթել»:
Ջավախքի մշակութային կյանքի ակտիվացումը նաև հայ-վրացական հարաբերությունների մեջ առկա այդ զգուշավորությունը լիցքաթափելու նպատակ է հետապնդում, պնդում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ծնունդով նույնպես Ջավախքից Հարություն Խաչատրյանը:

armar

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`