Գլխավոր » Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան

Պերմյակովի դատավարությունը կլինի Գյումրիում, իսկ դատավճիռն էլ կլինի համազոր. ՌԴ Պետդումայի պատգամավոր. «Արմենպրես»

Մարտ 29, 2015թ. 18:00

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Լեոնիդ Սլուցկին փաստեց, որ գործընթացի շուրջ արդեն իրականացվել է 4 հազար հարցաքննություն, ավելի քան 19 տարաբնույթ փորձաքննություն: Լրագրողի հարցադրմանը, որ իրենք «տեղեկատվական բլոկադայի» մեջ են գործի քննության առումով, Սլուցկին պատասխանեց, որ դա այդպես չէ:

«Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես իրադարձություն, որը մենք մինչև վերջ չենք կարող ըմբռնել: Սա ցավ է, որի համար սգում և ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջխորհրդարանական աշխատանքային խումբ, որը հետևում է գործընթացին: Հասկանալի է` առաջին օրերի ընթացքում, ելնելով գործի նախաքննական ընթացքից, տեղեկատվությունն ավելի փակ էր, բայց ահռելի գործ է կատարվել այս ընթացքում»,- ասաց նա:

Խորհրդարանականը շեշտեց` ՌԴ քննչական մարմինները, համագործակցելով ՀՀ քննչական մարմինների հետ, շատ մեծ գործ են կատարել: Կա մեծ առաջընթաց: «Ես իրավունք չունեմ բարձաձայնել քննության մանրամասները, բայց հայկական կողմի խնդրանքով զինվորական դատավարությունը լինելու է Հայաստանի տարածքում՝ Գյումրիում, իսկ դատավճիռն էլ կլինի համազոր»,-նշեց Լեոնիդ Սլուցկին՝ վստահեցնելով, որ հետագայում էլ քննչական գործընթացը կլինի ռուսական կողմի վերահսկողության տակ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն