Գլխավոր » WestArmenia, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Պատմում է Արևմտյան Հայաստան մեկնած միսիոներուհու թոռը. «Տատիկիս բոլոր սաներին այրել են»

Ապրիլ 22, 2015թ. 16:52
նորվեգացին

Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնը 1905 թվականին «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության կողմից գործուղվում է Արևմտյան Հայաստան՝ Մուշ, որտեղ մնում է մինչև 1915 թվականիը: Հայոց կոտորածներից հետո նա կրկին վերադառնում է Արևմտյան Հայաստան: Լրագրողների հետ ճեպազրույցում իր տատիկի պատմությունը պատմեց նրա թոռը՝ Յուսսի Բյոռնը, ով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել իր տատի թողած փաստաթղթերը, նամակները:

«Տատիկս ծնվել է Նորվեգիայում, հարուստ ընտանիքում: Մեծ բնակարան է ունեցել, ծառաներ: 30 տարեկանում թողնում է այդ ամենը, որոշում է կյանքը նվիրել միսիոներական աշխատանքի: Նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Մուշ, բացում է օրիորդաց դպրոց: Նրա բոլոր սաներին այրում են, ոչ մեկը կենդանի չի մնում: Իր մեջ ուժ է գտնում ու Հայոց ցեղասպանությունից հետո կրկին վերադառնում է Արևմտյան Հայաստան, հավաքում է որբերին ու հոգ տանում նրանց մասին: Ականատեսը լինելով հայոց ջադերի, նա հուսահատված է լինում: Տեսնում է մի երեխայի, որդեգրում է: Նրա անունը լինում է Ռաֆայել Սաֆարյան, ով իմ հայրն է»,- պատմում է նա:

Յուսսի Բյոռնը նշում է, որ տատիկն իմացել է մի քանի լեզու, հետո հայերեն ու թուրքերեն է սովորել:

Հայկական արտաքին, հայկական քիթ ունեցող Յուսսի Բյոռնն առաջին անգամ իր և հայերի միջև նմանություն է գտել սիրիահայերի հետ ունեցած լուսանկարը դիտելուց հետ. «Նկարվեցի սիրիահայերի հետ, նկատեցի, թե ինչքան նման է իմ քիթն իրենց քթերին: Առաջին անգամ այդ ժամանակ զգացի, որ հայերի հետ նմանություն ունեմ»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել WestArmenia, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն