Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Պատմական ճշմարտություններ կամ ստատուս քվո

Մարտ 11, 2011թ. 09:26

aram_mkrtchyan

Ինչպես այլ էթնոսների, այնպես ել հայ էթնոսի պատմական ճշմարտությունները շատ շատ են: Մեր պատմության մեջ նույնպես կան այնպիսի անկյունաքարային ճշմարտություններ, որոնք ձևավորվել են վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում և բացարձակ են, իրենց կարծրատիպությամբ:

Հայ իրականության մեջ  հավաքական մտքի կարծրատիպերի ազդեցության ներքո, հասարակության ուշադրությունը  հիմնականում կենտրոնացվեց երկրորդական խնդիրների վրա, որոնց միջոցով ակտիվորեն շրջանցվեց հայ էթնոսի հիմնախնդիրը` պահանջատիրությունը: Գաղափարախոսները հենվելով կարծրատիպերի վրա հասարակությանը գիտակցաբար  ուղղորդում են նույնպես կարևոր, սակայն երկրորդական մի միջավայր, որտեղ հավաքական գիտակցությունը զբաղված է առօրեական և շատ հաճախ կենցաղային խնդիրների լուծմամբ: Այս հանգամանքը հանգեցրել է նրան, որ վերջին տասնամյակներում հայ մարդու պահանջատիրությունը  խիստ կենցաղացված է և ըստ այդմ հայ մարդը չի պատկերացնում, չի ցանկանում, ու նաև  չի կարողանում հասկանալ` ինչպես ապրել  իր գենետիկ հայրենիքում` տիրոջ  իրավունքով:

Իր գենետիկ հայրենիքում  տիրոջ  իրավունքով ապրելու և պայքարելու փոխարեն, հայ մարդը նախընտրում է լռել կամ  հեռանալ, իհարկե  կարող ենք բերել նաև բազում մեկնաբանություններ, լռելու և հեռանալու երևույթը արդարացնելու համար, բայց դա արդեն դառնում է լոկ բացատրություն: Լռելու և  հեռանալու կարծրատիպությունը  պատմական փաստ է, որն անտեսելը հավասարազոր է ինքնաոչնչացման: Իքնաոչնչացման հակա ռակ բևեռը ինքնակայացումն է, որը  հայ հասարակության համար, նույնքան բացարձակ ճշմարտություն է, սակայն, առայժմ` ցպահանջ:

Ճշմարտություն է նաև այն, որ առայժմ հայ իրականության մեջ շատերի կողմից ազգային միակենտրոն հավաքական գաղափարախոսությունը խարսխվում է մեր էթնոսի հիմնախնդիրը որպես պատրանք ներկայացնելու երևույթի վրա:

Հայ էթնոսի առաջ ծառացած հաջորդ գերխնդիրը  գենոֆոնդի պահպանումն է և նրա աճող ռեգեներացիայի ապահովումը Հայաստան աշխարհում, այսինքն Հայաստանի Հանրապետությունում, Ջավախքում,  Արցախում, Արևմտյան Հայաստանում:

Սփյուռքում հայապահպանությունը նույնպես շատ կարևոր է, սակայն հստակ հարկավոր է մի բան հասկանալ`  սփյուռքի գոյությունը միայն ժամանակի խնդիր է: Սփյուռքի տաս միլիոն հայերը ունեն երեք ճանապարհ` վերադառնալ հայրենիք, մնալ սփյուռքում՝ ձուլվել, դեգերել գաղութից գաղութ և նորից ձուլվել:

Հայ էթնոսը վաղուց ապրում է իր վզին փաթաթված քաղաքական ճշմարտություններով, որոնք մեզ են մատուցել  հայ քաղաքական էլիտայի և նյութապաշտ մտավորականության հանցավոր համձայնությամբ, պարտադրված հասարակությանը որպես ստատուս քվո: Սա խիստ  ասված չէ, սա պարզապես բարձրաձայնվում է իմ կողմից որպես ևս մեկ ճշմարտություն: Ստատուս քվոն հայ հանրության մեջ ամրացրեց նյութապաշտական մտածողությունը որպես գերիշխող կացութաձև, որի հետևանքով մեր հանրային  ընկալում ներում  ստատուս քվո  հակամարտությունը կարգավորող գործոնից վերածվեց  համազ- գային կառուցողական մտածողության արգելափակող գործոնի:

Ես ստիպված հարցնում  եմ բոլորին, ովքեր օգտվում են ստատուս քվոյի ծառայություններից  և զբաղված են ոսկե հորթի ձուլմամբ, մի՞թե Ձեզ թվում է, թե դուք ավելի խելոք եք, քան աշխարհահռչակ „միսթր հինգ տոկոսը“ կամ ինքը նավթային մագնատ Գյուլբեկյանը, կարծում եմ  նրա հինադրամը բավարար  զգուշացում  է և  կարող է  ուղղեցույց հանդիսա- նալ այն հայորդիների համար , ովքեր ոսկե հորթ են ձուլում ուրիշ երկրների համար:

Հայ էթնոսի փաստացի ստատուս քվո վիճակը  ծայրահեղ մտահոգիչ է, աշխարհասփյուռ հայ հասարակությունը կեցության վերաիմաստավորման լուրջ խնդիր ունի ,խարխլված է ազգային մտածողության հիմքերի հիմքը, սեփական հայրենիք ունենալու գենետիկ պահանջը: Առողջ հայ մտավորականության գերխնդիրներից մեկը այսօր և ապագայում մեկն  է, կոտրել հայ էթնոսի մեջ թե հոգևոր և թե նյութական կեղծ հայրենասիրությամբ հանրությանը ներկայանալու ստատուս քվոն և հայ հասարակությանը առաջնորդել հստակ մատնանշելով հայ էթնոսի գերակա  խնդիրները և այդ խնդիրներից բխեցնել այդքան տեսանելի և իրական քայլերը այլ ոչ թե այդ քայլերի իմիտացինան:

Հայ ազգը վաղուց ապացուցել է , կարող է գոյատևել առանց իր  լեզվի,իր հայրենիքի, հենվելով իր գենետիկական հիշողության վրա, ժամանակն է որպեսզի հայ ազգը գիտակցի և ապացուցի, որ այլևս պետք է ապրի իր լեզվով որպես մեկ ազգ, նորից վերակերտելով  իր պատմական հայրենիքը և ոչ վիրտուալ:

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գերմանիա

Հ.Գ. Ելույթն ընթերցվել է փետրվարի 26-ին «Հայրենականչ» հ/կ-ի հրավիրած գիտաժողովի ժամանակ, որի թեման էր` «Արևմտյան Հայաստան. բնիկ ժողովրդի պահանջատիրության իրավաքաղաքական հիմքերը»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն