Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Պատերազմ սկսելն Ադրբեջանի համար աղետալի սխալ կլինի` այս կարծիքի են ռուս վերլուծաբանները

Դեկտեմբեր 4, 2009թ. 11:42

a-8134-bՆոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների`

հանդիպման նախօրեին Ալիևը կրկին սովորույթի համաձայն խրոխտացել  էր, թե եթե այդ հանդիպումն էլ արդյունք չտա, ապա Ադրբեջանը կընդհատի բանակցությունն ու կպատրաստվի խնդրի ուժային լուծման տարբերակին: Այս հայտարարությունը որոշ քաղաքագետների այնքան լուրջ ընդունեցին, որ սկսեցին վերլուծություններով հանդես գալ, և նույնիսկ ակամա «յուղ լցնելով» ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքների «կրակին»:

Այսպես. ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը` Ալիևի հայտարարությունից հետո լրջորեն վերլուծելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հեռանկարը, անգամ կանխատեսեց, թե ինչպիսին կարող է լինել Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը. այն կլինի միայն «կայծակնային», որի գլխավոր խնդիրները կլինի ռազմաճակատի գծի փոփոխությունը, խաղաղ բնակչության արտաքսումն Արցախից, հայկական կողմի պաշտպանական ենթակառուցվածքների ոչնչացումը:

Շարունակելով իր կանխատեսումը, վերլուծաբանը նկատում է, թե Ադրբեջանը փորձելու է շեշտը դնել ավիացիայի և հեռահար հրետանու վրա, քանի որ ցամաքային գործողություններում, եթե 10 000 զոհ և 50-70 հազար վիրավոր էլ տա, ապա դա կլինի  Ալիևի իշխանության կործանումը: Քաղաքագետը սակայն Ադրբեջանին նաև նախազգուշացնում է, որ պատերազմի հետևանքով այդ երկիրը լուրջ վնասներ է կրելու, իսկ վնասների շարքում ընդգծում` շարքից դուրս կգա Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը և ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղը:

Հնարավոր պատերազմի թեման շարունակում է ռուս մեկ այլ քաղաքագետ` Ալեքսանդր Կարավաևը: Վերջինս հնարավոր պատերազմը կապում է Թուրքիայի հետ ու նկատում, թե` Թուրքիան եթե հայտարարի, որ հրաժարվում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դրանից հետո միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը պատերազմ սանձազերծի ԼՂՀի և Հայաստանի դեմ: Սակայն վերլուծաբանը միաժամանակ հավելում է, որ իրադարձությունների նման  ընթացքը ձեռնտու չի լինի Թուրքիայի համար:

Մեկ այլ վերլուծաբան` Ստանիսլավ Տարասովն էլ հետևություն է անում, որ Ալիևի ռազմատենչ հայտարարությունը Թուրքիային մղում է ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը, քանի որ հակառակ դեպքում Թուրքիան դառնում է պատերազմի սանձազերծման «հանցակիցը»:

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով էլ, Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորությամբ փորձում է ուշադրություն հրավիրել իր դիրքորոշման վրա, որպեսզի կարողանա դիվանագիտական ճնշում գործադրել միջնորդների վրա: Ինչպես մյուս բոլոր վերլուծաբանները, այնպես էլ Մարկեդոնովը, համոզված է, որ «Պատերազմ սկսելն Ադրբեջանի համար աղետալի սխալ կլիներ` միանգամայն գործնական նկատառումներից ելնելով»,– եզրակացնում է քաղաքագետը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , , , , ,

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն