Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ոչ թե Թուրքիան, այլ Հայաստանը պետք է մտնի Հաագայի դատարան

Մարտ 19, 2010թ. 19:06

haagaՕսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել ու դատապարտել են աշխարհի հետևյալ երկրները, Ուրուգվայ (1965թ.), Կիպրոսի Հանրապետություն (1982թ.), Արգենտինա (1993թ.), Ռուսաստանի Դաշնություն (1995թ.), Կանադա (1996թ.), Հունաստան (1996թ.), Լիբանան (1997թ.), Բելգիա (1998թ.), Իտալիա (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիա (2001թ.), Շվեյցարիա (2003թ.), Սլովակիա (2004թ.), Հոլանդիա (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիա (2005թ.), Վենեսուելա (2005թ.), Լիտվիա (2005թ.), Չիլի (2007թ.), Շվեդիա (2010թ.):

Եվ ահա, Թուրքիայի իշխանությունները` ուղիղ ճանապարհով գնալու և Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու փոխարեն, (ի դեպ, դա է լինելու այդ երկրի փրկության միակ ճանապարհը), որոշել են «հաշվեհարդար» տեսնել այն երկրների հետ, որոնք քաղաքական շահերից ու տնտեսական նեղ հաշվարկներից շատ ավելի կարևորում են ճշմարտությունը:

Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի հաղորդմամբ, Թուրքիան պատրաստվում է միջազգային դատարանում դատական հայց ներկայացնել Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչած աշխարհի 20 պետությունների դեմ:

Թերթի տեղեկացմամբ, հարցը բարձրացրել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ Դենիզ Բյոլուքբաշը և Շյուքրու Էլեքդաղը:

«Սակայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների դեմ դատ բացելու վերջանական որոշումը պետք է կառավարությունը կայացնի: Իսկ կառավարությունից առայժմ արձագանք չկա»,- նշում է  «Hurriyet»-ը:

Կարծում ենք ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես հայոց պետություն, իրականացնի այն կարևոր քայլը, որն առ այսօր ձգձգում. ոչ թե պետք է նստել-սպասել, թե ԱՄՆ  նախագահը ապրիլի 24-ի նախաշեմին, ի վերջո, կարտաբերի՞ Ցեղասպանություն բառը,  դրանով, ընդամենը, շոյելով հայության լսելիքը, այլ  Հայոց Ցեղասպանության փաստը քննելի դարձնել Հաագայի միջազգային դատարանում, քանզի  խնդիրը միմիայն իրավական լուծում է պահանջում:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն