Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ո՞րն էր Քլինթոնի տարածաշրջանային այցի ամենակարեւոր արդյունքը

Հուլիս 6, 2010թ. 10:19

«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ամենակարեւոր արդյունքներից մեկն այն է, որ նա բավական կոշտ արտահայտեց ԱՄՆ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության մասին»,-կարծում է  Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունը կատարվեց ոչ այնքան Երեւանի, որքան Բաքվի համար: «ԱՄՆ պետքարտուղարն իր աջակցությունը հայտնեց նաեւ ղարաբաղյան կարգավորման սանկտպետերբուրգյան սկզբունքներին եւ Հայաստանի դիրքորոշմանը հայ-թուրքական հարաբերություններում: Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներ» տերմինին եւ Ադրբեջանի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանն ագրեսոր երկիր է, ապա այստեղ ավելորդ չի լինի հիշեցնել ՄԱԿ բանաձեւերը, որոնցում այդ տարածքներն անվանվում են «տեղական ինքնապաշտպանության ուժերի կողմից վերահսկվող տարածքներ», այսինքն` ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից»,- ընդգծել է Մինասյանը:

Նա գտնում է նաեւ, որ եթե Հայաստանն ընդունում է Սանկտ Պետերբուրգում մշակված առաջարկները, ապա դրանով իսկ հող է նախապատրաստում ԼՂՀ միջազգային ճանաչման համար: «Ակնհայտ է, որ առաջարկվող հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարտահայտվի Ադրբեջանից անկախ լինելու օգտին, եւ վերջինս ստիպված կլինի հաշտվել անկախ Արցախի Հանրապետության գոյության հետ»,- ասել է Մինասյանը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն