Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Շ. Քոչարյան. «ՄԱԿ-ի ԱԽ անդամ է փորձում դառնալ մի երկիր, որը պատերազմով սպառնում է հարևան երկրին»

Սեպտեմբեր 29, 2011թ. 16:31

imagesՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Բաքվի եւ Անկարայի նախաձեռնությունը` Ադրբեջանին դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ասել է, թե Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների դեմ:

Հիշեցնենք, որ ներկայումս Անկարան եւ Բաքուն ջանքեր են գործադրում, որպեսզի հոկտեմբերի 21-ի քվեարկության ժամանակ Ադրբեջանը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Շավարշ Քոչարյանն ասել է.«ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, այս կազմակերպությունը իր առջեւ երեք նպատակ է դնում. առաջին նպատակի էությունը խաղաղության պահպանումն է եւ հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելը: Երկրորդ նպատակը ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի հարգումն է: Իսկ ՄԱԿ-ի երրորդ նպատակը համագործակցությունն է` հիմնված մարդու իրավունքների եւ ազատությունների վրա, անկախ ազգային, լեզվական եւ կրոնական պատկանելիությունից»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

Սակայն, ինչպես փաստել է Շավարշ Քոչարյանը, Բաքվի քաղաքականությունը հակասում է այդ երեք նպատակներին, նա ընդգծել է. « Ադրբեջանը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի հեղինակությունն իր հնարավոր ժամանակավոր անդամությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

«Պարադոքսալ իրավիճակ է, երբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ է փորձում դառնալ մի երկիր, որն անընդհատ շարունակում է պատերազմով սպառնալ իր հարեւան երկրին»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն