- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Շավարշ Քոչարյան.« Պատմության և միջազգային իրավունքի նենգափոխման փորձերի ոլորտում Ալիևը մրցակցությունից դուրս է»

Պատմության և միջազգային իրավունքի նենգափոխման փորձերի ոլորտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չունի իրեն հավասար մրցակից, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով վերջերս Ադրբեջանի նախագահի բարձրաձայնած` Հայաստանի և Արցախի նկատմամբ տարածքային հավակնությունները:

«Այն փաստը, որ ադրբեջանական պետությունը, ինչպես նաև նրա անունը առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին, չի արդարացնում տարածաշրջանի պատմության աղետալի չիմացությունը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքների նկատմամբ ծիծաղելի հավակնություները:

Եթե մրցանակներ շնորհվեին պատմության և միջազգային իրավունքի նենգափոխման փորձերի ոլորտում բացառիկ նվաճումների համար, ապա Ադրբեջանի նախագահն իրեն հավասար մրցակից չէր ունենա»,-ասել է փոխնախարարը: