Գլխավոր » Infowar, Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Շավարշ Քոչարյան.« Պատմության և միջազգային իրավունքի նենգափոխման փորձերի ոլորտում Ալիևը մրցակցությունից դուրս է»

Հոկտեմբեր 18, 2010թ. 17:30

1_SHAVARSHՊատմության և միջազգային իրավունքի նենգափոխման փորձերի ոլորտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չունի իրեն հավասար մրցակից, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով վերջերս Ադրբեջանի նախագահի բարձրաձայնած` Հայաստանի և Արցախի նկատմամբ տարածքային հավակնությունները:

«Այն փաստը, որ ադրբեջանական պետությունը, ինչպես նաև նրա անունը առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին, չի արդարացնում տարածաշրջանի պատմության աղետալի չիմացությունը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքների նկատմամբ ծիծաղելի հավակնություները:

Եթե մրցանակներ շնորհվեին պատմության և միջազգային իրավունքի նենգափոխման փորձերի ոլորտում բացառիկ նվաճումների համար, ապա Ադրբեջանի նախագահն իրեն հավասար մրցակից չէր ունենա»,-ասել է փոխնախարարը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն