Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Շավարշ Քոչարյան. «Ալիևը իլյուզիաների աշխարհում է»

Հուլիս 6, 2011թ. 11:28

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանցիների համագումարում Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե հայերը Լեռնային Ղարաբաղում հյուր են եւ հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական պատմական տարածքների վրա:

«Զարմանալի է, որ նման «մարգարիտներ» է շաղ տալիս երկրի ղեկավարը, որը աշխարհի քարտեզի վրա 100 տարի առաջ գոյություն չի ունեցել: Ամենայն հավանականությամբ, այդպիսին է ներկայումս իրեն Ադրբեջան համարող երկրի տարածքում հայկական բազմադարյա մշակույթի, ինչպես նաեւ հայերին հիշեցնող ամեն բան բարբարոսաբար ոչնչացնելու գաղափարական հենքը»:

Հարցին, թե որքանո՞վ են այդպիսի հայտարարությունները համահունչ միջնորդների կոչերին` կողմերի միջեւ վստահության մեծացման միջոցառումների մասին, ԱԳ փոխնախարարը պատասխանել է. «Սեփական ժողովրդի պատմության չիմացությունը եթե անգամ մեղք է, բայց հանցագործություն չէ: Բայց ժողովրդի վզին կեղծված պատմություն փաթաթելը, որը հիմնված է հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու վրա, դա արդեն հանցագործություն է, այդ թվում նաեւ սեփական ժողովրդի դեմ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը` բանակի գործոնն օգտագործելու մասին, Շ. Քոչարյանն արձագանքել է. «Ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի տարիներին, երբ ադրբեջանցի պատանուն ուղարկում էին ճակատ որպես հրանոթի միս, պարոն Ալիեւը հեռու էր: Նա հյուրընկալվում էր այլ երկրի մայրաքաղաքում: Այսօր էլ նա հեռու է ոչ միայն տարածաշրջանի պատմությունից, այլ նաեւ միջազգային իրավունքից, նաեւ բանակցային գործընթացից եւ գտնվում է իլյուզիաների աշխարհում: Հերթական ռազմական ավանտյուրան սանձազերծելու դեպքում, ո՞ր երկրի մայրաքաղաքը կհամաձայնի ընդունել նրան որպես հյուր, դա արդեն իր խնդիրն է»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն