Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս

Նպատակը հայկական զինուժը լուծարելն է

Նոյեմբեր 24, 2010թ. 09:38

Simon-ArmAr.amՈ՞ւմ է ձեռնտու, որ մեր բանակը նեգատիվ տեսք ստանա իր ժողովրդի աչքի առաջ, հարցադրմանն ի պատասխան Հանրային խորհրդի Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը 7օր.am-ի հարցազրույցում ասել է.

‹‹Հիմնական պատճառը, թե ինչու են արդեն մի քանի ամիս շարունակ ամբողջ մամուլին և հանրությանը սևեռում բանակի նեգատիվ կողմերի վրա, հետևյալն է. եթե հիշենք, ապա արձակուրդից առաջ ԱԺ օրակարգ մտցվեց զինվորական կանոնակարգի մասին օրենքի նախագիծը։ Այնտեղ մի հոդված կար, որը սահմանափակում է հրամանատարի հրամանը։ Այսինքն, հրամանը պետք է համապատասխանի Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, իրավական ակտերին և այլն։Դուք պատկերացնո՞ւմ եք, որ բանակում հրամանատարը հրաման է տալիս, իսկ ենթական ասում է՝ կներես, քո հրամանը հակասում է այսինչ նորմատիվ ակտի կամ այսինչ օրենքի այսինչ կետին, ես չեմ կատարում։ Դա բանակ չի լինի։

Բայց հարցը միայն դա չէ։ Այդտեղից, երբ որ իրավական, օրենսդրական դաշտում կծիկի պոչը քանդում ես, տեսնում ես, որ դեռ 2005թ. սկսած և 2007թ. 2-3 օրենք է ընդունվել, որոնցով նախապատրաստվում է հայկական զինուժը լուծարելու, բանակը ցրելու (որպեսզի մենք բանակ չունենանք) տեխնոլոգիան։

Հիմա ամբողջ խնդիրը սրա համար է, որպեսզի ժողովուրդը, որը սիրում է իր բանակը, երբ որ պատերազմում մեզ փրկել է, և հիմա ժողովուրդը կարող է պաշտպանել, պետք է ժողովրդին ցույց տալ, որ սա բանակ չէ ու սա պետք է ցրել։ Այդ կանոնակարգօրենքը, պարզվեց, ուղարկել էին ԵԱՀԿին՝ կարծիք ստանալու։ Մեկ ամիս անցել էր, կարծիքը չկար։ Պարզեցի, որ որոշել են կարծիքն ուղարկել հունվարին։ Այսինքն, հիմա լուրջ պրոցես է տեղի ունենում։ Արևմուտքը նախապատրաստում է իրավական բոլոր հիմքերը, որպեսզի վաղը մեր իշխանություններին հարկադրի, ասի՝ հրաժարվեք ձեր պաշտպանությունից, ՆԱՏՕն ձեզ կպաշտպանի, լուծարեք ձեր հայկական զինուժը և բանակը, ու ժողովուրդը չըմբոստանա, չապստամբի, չպաշտպանի իր բանակին։

Այ, ա՛յս խնդիրը լուծելու համար է այս ամբողջ աղմուկաղաղակը բանակի շուրջը։ Սա՛ է մեխը։ Իսկ դրա կապակցությամբ, հակառակը, մեր մամուլը, ազգայինպետական ամենատարրական ինքնապաշտպանական մտածողությունը ոտքի կանգանեն, ասեն՝ այս ի՞նչ եք անում, էս ո՞ւմ տունն եք ուզում քանդել, այն էլ ներսից՝ մեր ձեռքով։

Ես այս հարցով ժամանակին դիմեցի արդարադատության նախարարին, ասացի, որ միջազգային պայմանագրերի մասին օրենքում այսպիսի այլանդակություն կա՝ հակասահմանադրական, որը թույլ է տալու՝ մենք օտարի բանակը ներս բերենք, որ զինաթափեն մեր բանակը, և հետո մենք բանակ չունենանք։ Արդարադատության նախարարի տեղակալը պատասխանեց, թե՝ չէ, այդպիսի բան չկա, դրանք ընդհանուր ֆրազներ են։ Այսինքն, իշխանությունները պաշտապնում են ո՞ւմ։ Դրսի պատվեր է՝ ընդդեմ իր երկրի››։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն