Գլխավոր » Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

Նոր Սահմանադրությունը կլինի պարարտ հող՝ գեյ շքերթների համար. ՄՔԽ հայտարարությունը

Նոյեմբեր 25, 2015թ. 14:17

Միացյալ քաղաքական խորհուրդը բարձր գնահատելով «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության մտավորականների խորհրդի ահազանգը առ այն, որ ՀՀ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված այսպես կոչված «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը իրականում քայքայիչ գործողություն է՝ ուղղված Երկրի ու Ազգի դեմ: Ռեժիմի վերարտադրմանը միտված կուսակցությունների միակողմանի հայտարարությունները, վերաբերվող պատգամավորական տեղերի վերաբաշխմանը, իրականում քողարկում են Ազգային Ինքնությանն ու Երկրի ոչնչացմանն ուղղված դրույթները, որոնք պարարտ հող են ստեղծելու գենդերային և յուվենալ օրենքների ողջ փնջի կիրառմանը` համասեռամոլների միջոցով, մեր ընտանիքներից երեխաների օտարմանը, տարաբնույթ ընտանիքների կողմից երեխաների փաստացի «որդեգրմանը», գեյ շքերթներին, նրանց բացեիբաց գործունեությանը ու քարոզչությանը, ընդհուպ մինչև գրականության և տեսանյութերի տարածմանը մեր կրթօջախներում և հիմնարկներում:

Այդ նախագիծը թույլ է տալու արտաքին կառավարման սահմանադրորեն հաստատման, ինքնիշխանության նվազման, քանի որ մեր օրենքները ստորադասվելու են միջազգային նորմերին (81-րդ հոդված): Շեշտենք, որ այս գործընթացները երբևէ կանգ չեն առնելու: Երկրի ճիզվիտական ոչնչացման գագաթնակետն է «Սահմանադրական բարեփոխումների» նախագծի 81-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի մեր օրենքները մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոդատարանի որոշումները: Իսկ այդտեղ`օրինակ մարդկային սեռերի կողմնորոշման հարցում, ի տարբերություն մեր ընկալման, որը Աստծո կողմից մեզ տրված շնորհն է, գրված է, որ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր սեռը: Եթե ասենք տղամարդը իրեն կին է զգում, ուրեմն նա կին է: Եվ այս կետերով պայմանավորված սարսափելի մեխանիզմը գործելու է ոչ միայն մեր ինքնության վերաբերող, այլ բոլոր հարցերում:

Օրինակ սեփականության, բանակի, պետական կառավարման, արտասահմանցիներին հողի վաճառքի և այլն, որոնք ընկալվելու և մեկնաբանվելու են այնպես ինչպես հասկանում են միջազգային կառույցներում: Միայն այսքանը բավարար է, որ Երկրի ու ժողովրդի հոգսերով մտահոգ և պատասխանատու ցանկացած անձ ու հանձնախումբ մերժի այդ փաստաթուղթը, չխոսելով նմանատիպ մյուս դրույթներից, որոնցով պարզապես առլեցուն է հիշյալ փաստաթուղթը: Սակայն նշվածը ոչ միայն տեղի չի ունենում, այլև շարունակվում են պնդումները այս փաստաթղթի կարևորության մասին: Այստեղից պարզ է դառնում, որ կա հատուկ շահագրգռվածություն, որը անհրաժեշտ է պարզել, հիմնովին չեզոքացնելու համար:

Այս իրողությունից հետո զարմանալի չէ այն փաստը, որ այսօր, երբ տարբեր երկրներում տեղի ունեցող ներքին ցնցումները անմիջապես գործիք են դառնում տերությունների քաղաքական նպատակների իրականացման համար, մեր Երկրի ներսում ակնհայտ տրոհման բերող այսպես կոչված «Սահմանադրական բարեփոխումներ» առաջացնող գործընթացը դեռ մնում է օրակարգում: Եվ հնարավոր աղետալի զարգացումների գոտում երկիրը պահելու համար պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր այս գոծընթացը պահպանում են:

Այս բանից հետո մեր բոլորիս խնդիրն է, ոչ միայն օրակարգից հանել այս փաստաթուղթը, այլ կոտրել այն համակարգը, որը երկրում ձևավորել է նույն այս ճանապարհներով դրսից երկրին թելադրվող օրենքների մեխանիզմը և փոխարինել այն մեր Ազգային Բնական համակարգով:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պ. Մակեյան

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն քաղաքական խորհրդի նախագահ Ա.Խաչիկյան

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գ.Մարգարյան

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գ.Հովսեփյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Ս.Գիմիշյան

Քաղաքական գործիչներ

Մանուչարյան Աշոտ

Խաչատրյան Վարդան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն