Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Ներքաղաքական զարգացումներ, Ընտրական օրենսգիրք. քննարկում Հայք կենտրոնում

Հունվար 16, 2016թ. 18:14
Հայք-հունվարի 16

Այսօր <<Հայք>> վերլուծական-տեղեկատվական կենտրոնը հրավիրել էր ասուլիս` <<Ներքաղաքական զարգացումները. Ընտրական օրենսգիրք>>թեմայով:
Հյուրերն էին՝ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, <<Լուսավոր Հայաստան>> կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը:

«Լուսավոր Հայաստան»-ը «ճակատամարտ» կտա իշխող կուսակցության հետ

aravot.am

«Ուսումնասիրելով վերջին 25 տարում ընդդիմության ձախողումները, եկանք եզրակացության, որ ընդդիմությունն ուզում է ամեն ինչ միանգամից, եւ ոչինչ չի ստացվում: 930 համայնք կա Հայաստանում, իսկ ընդդիմությունը ոչ մի տեղ չի պայքարում եւ ուզում է իշխանափոխություն»,-այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը:

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունը փորձելու է պայքարի մեջ մտնել ՏԻՄ ընտրություններում. «Վանաձորում, Գյումրիում եւ այլ խոշոր քաղաքներում «ճակատամարտ» կտանք իշխող կուսակցության հետ եւ ոգեւորություն կմտցնենք քաղաքական դաշտում»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ եւս կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերն անտեսել են ՏԻՄ ընտրությունները. «Ես ռադիկալ մասը քաղաքական պայքար չեմ համարում, դա լուրջ չէ: Իշխանություններին մեղադրում ենք տարբեր բաների մեջ, բայց մենք՝ ընդդիմադիրներս էլ հետամուտ չենք այդ հարցերին:

Իշխանափոխություն անելու համար պետք է ստանալ ժողովրդի քվեն: Ո՞վ է ասում, որ հրապարակում հավաքելով 10.000 մարդ, կարելի է լեգիտիմ համարվել»: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ առանց ընտրական գործընթացի քաղաքական պայքարն անընդունելի է. «Սահմանադրական բարեփոխումների ժամանակ ընդդիմությունն աղմուկ բարձրացնելուց հետո հայտարարեց, որ քիչ դիտորդներ ունի: Այդ ամենով հանդերձ մեղադրում ենք մնացածին անգործության համար»:

Սիմոնյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը պատրաստվելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին. «Յուրաքանչյուր տեղամասում պետք է ունենալ առնվազն երեք վստահված անձ: Նպատակն է՝ յուրաքանչյուր տեղամասից ունենալ արձանագրության պատճենը, խախտումների վերաբերյալ տեղեկությունները, այսինքն՝ իրողություն, որը մինչ այսօր չենք ունեցել Հայաստանում»: Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ չեն պատրաստվում ընտրական օրենսգրքի շուրջ բանակցել նախագահի հետ: Նույնը փաստեց նաեւ Գրիգորի Դոխոյանը. «Իշխանության հետ գործակցելու ցանկություն չկա: Եթե համարեն, որ մեր առաջարկները կարող են բեկում մտցնել ընտրական օրենսգրքում, պատրաստ ենք բանակցել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ազատ Արշակյան. «Մատները կթանաքոտեն, թե քթերը, նշանակություն չի ունենա»

aravot.am

«Իմ կարծիքով՝ քաղաքական կյանքը հետ է մնում օրակարգից, որում ընտրություններն են եւ քաղաքական կուսակցությունների ձեւավորումը: Ինքնաբուխ մանիպուլյատոր չկա, կամ կա եւ չի երեւում: Ընտրական տեղամասերում արդեն պետք է ձեւավորվեին կուսակցական հսկիչ եւ վերահսկիչ մարմիններ: Հիշենք նախորդ ընտրությունների փորձը, երբ ՀԱԿ միության մեջ 17 կուսակցություն էր ընդգրկված»,-այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով 2017թ. խորհրդարանական ընտրություններով պայմանավորված ներքաղաքական զարգացումներից:

Նա կարծում է, որ առաջիկայում օրենսդիրները գուցե մարզերում կուսակցությունների պարտադիր գրանցման կարգ սահմանեն. «100 կուսակցություններ կան, որոնք ասում են, թե մասնաճյուղեր ունեն տարբեր բնակավայրերում: Հնարավոր է՝ օրենսդիրը պայմաններ դնի՝ ներկայացնելու բնակավայրերում ներկայացուցիչների ցանկը: Իսկ այդ դեպքում շատ կուսակցություններ կդառնան ՀԿ-ներ, հետեւաբար, պետք է միավորումներ ստեղծվեն»: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ ներկայում քաղաքական դաշտը պետք է բաժանվի չորս դասի՝ սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ, ազատ-դեմոկրատներ եւ ոչ համակարգային ուժեր. «Այդ դեպքում ազատ եւ թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ կանցկացվեն, դա նշանակում է՝ մատները կթանաքոտեն, թե քթերը, նշանակություն չի ունենա, որովհետեւ այդ չորս ուժերը կկարողանան վերահսկել ընթացքը»:

Բանախոսի համոզմամբ՝ այդ ամենը մեկ տարում հասցնել հնարավոր չէ. «Մենք հայ ենք, դժվար կլինի փոխհամաձայնությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. armradio.am

Քաղաքական դաշտն այս պահին կարիք ունի նոր ուժերի, նոր մեթոդների և նոր մտքի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ հավատացրեց, որ իրենք «իշխանափոխություն» բառն օգտագործելու են միայն այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ իշխանափոխություն հնարավոր է իրականացնել 15-20 օրում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ուսումնասիրելով ընդդիմության ձախողումները, հասկացել են, որ ընդդիմությունն ուզում է ամեն ինչ եւ միանգամից, սակայն ստանում է դանդաղ ու գրեթե ոչինչ. կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը ասում է, որ իրենք փորձելու ենք մտնել իշխանության հետ պայքարի մեջ ՏԻՄ ընտրություններին, քանի որ սա կարևոր քայլ է նորաստեղծ կուսակցությունների համար:

«Այս տարի Վանաձորում, Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են, ու մենք ճակատամարտ ենք տալու իշխանությունների հետ, փորձելու ենք հաղթել, դա է մեր տարբերությունը մյուս ընդդիմությունից»:

«Լուսավոր Հայստանը» առաջարկում է հինգ մոտեցում, որոնց միջոցով կարող են նոր որակի ընտրություն կազմակերպել: «Բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն նույնականացման քարտերով: Քաղաքացին, մտնելով ընտրատեղամաս, որտեղ ՝ պետք է լինեն տեխնիկական միջոցներ, որ մատնահետքի միջոցով նույնականացվի անձը, որ վստահված անձինք պետք է տեսնեն՝ ով է եկել ընտրատեղամաս: Իսկ մատնահետքը, որ դրվում է, միանգամից կտրոն տպվի: Էլեկտրոնային տուփեր պետք է լինեն՝ հասկանալու համար, թե քանի մարդ է արդեն քվեարկել, որն արդեն տակից հաշվում է ձայները: Այդ տուփերը միացված կլինեն նաեւ ԿԸՀ ընդհանուր սերվերին»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը համամիտ էր Դոխոյանին տեսակետի հետ, այն որ մինչ օրս, քաղաքական ուժերն անտեսել են ՏԻՄ ընտրությունները. «Մենք իշխանությանը մեղադրում ենք շատ բաների մեջ, սակայն հենց այդ հարցերին հետամուտ չենք լինում: Եթե տասը հազար մարդ է հավաքում հրապարակում, իրենց համարում են լեգիտիմ, մինչդեռ այդ ուժը պետք է ընտրություններով ստանար մանդատ ու գնար առաջ»:

Ալեն Սիմոնյանը նշում է, որ իրենք իշխանափոխություն բառը չեն օգտագործելու այնքան ժամանակ, մինչև վստահ լինեն, որ իշխանափոխությունը հնարավոր կլինի իրականացնել 15-20 օրում:

Սակայն ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ քաղաքական կյանքը հետ է մնում օրակարգից ճիշտ կլիներ, որ հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվեր 4 թև, չորս թևերն են՝ Սոցիալ-դեմոկրատներ, Լիբերալ-դեմոկրատները, Ազատ դեմոկրատները, ոչ համակարգային ուժերը՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ: Իսկ ամենակարևորը պետք վստահության քվեն ձեռք բերել հատկապես ընտրական պրոցեսների նկատմամբ, քանի որ մնացածը արդեն երկրոդական են:

«Իսկ թե հետագայում մատները կթանաքոտեն, քթները կթանաքոտեն, ճակատներին խալ կդնեն, դա արդեն կարեւոր չի լինի»:

«Լուսավոր Հայաստանի» համար ամենավտանգավոր մարզը Սյունիքն է. newsbook.am

Քաղաքական դաշտն այս պահին կարիք ունի նոր ուժերի, նոր մեթոդների և նոր մտքի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը:

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ընդդիմությունն ուզում է ամեն ինչ և միանգամից, այնինչ ստանում է ոչինչ և դանդաղ։ Իսկ մենք փորձելու ենք մեր պայքարը սկսել ամենաներքևից՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելով՝ իշխող կուսակցության դեմ ճակատամարտ տալով»,- ասաց նա։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր դրույթների մշակման գործընթացին՝ Գրիգորի Դոխոյանը նշեց, որ իշխանությունների հետ փոխգործակցություն այս պահի դրությամբ իրենք չունեն։

«Մենք պարզապես Ընտրական օրենսգրքի շուրջ առաջարկություններ ենք արել իշխանությանը և պատրաստ ենք նստել ու քննարկել այդ առաջարկները։ Պետք է փորձել բեկում մտցնել քաղաքական օրակարգում: Այդ է պատճառը, որ արդեն այսօրվանից ձևավորում ենք մարզային խորհուրդներ։ Նախնական աշխատանքները մենք սկսում ենք ՀՀ «ամենավտանգավորր» մարզից՝ Սյունիքից, ավելի կոնկրետ՝ Սիսիանից»,- տեղեկացրեց նա:

Չենք չարաշահելու «իշխանափոխություն» բառը. Ալեն Սիմոնյան. newsbook.am

այաստանյան քաղաքական ուժերն անտեսում են ՏԻՄ ընտրությունները, մինչդեռ շատ կարևոր է, որ կուսակցությունները սկսեն հենց այդտեղից: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Մենք` ընդդիմադիրներս, իշխանությանը մեղադրում ենք այս կամ այն բանում, սակայն ինքներս նրա գործողություններից հետևություններ չենք անում։ Ընդդիմությունը, սահմանադրական հանրաքվեի օրերին մեծ աղմուկ բարձրացնելով հանդերձ, բողոքարկեց ընդամենը 36 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդ է պատճառը, որ ամպագորգոռ հայտարարույթունների փոխարեն մենք պետք է լրջորեն նախապատրաստվենք գալիք ընտրություններին՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալով առնվազն 3 վստահված անձ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ իրենք արդեն իսկ անցկացնում են նախապատրաստական դասընթացներ։

Ալեն Սիմոնյանը հավատացրեց, որ իրենք «իշխանափոխություն» բառն օգտագործելու են միայն այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ իշխանափոխություն հնարավոր է իրականացնել 15-20 օրում։ Այլ պարագայում, ըստ նրա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ բառը չի չարաշահելու:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին և Ընտրական օրենսգրքի մշակման թեմային՝ նա հիշեցրեց, որ դեռ հանրաքվեի օրերից սկսած՝ իրենք «Ոչ»-ի գործընթացին որևէ մասնակցություն չեն ունեցել՝ բացառությամբ ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության ժամանակ իրենց պատգամավորի «դեմ» քվեարկելը։

«Այդ օրերին ընդդիմությունն իր պայքարի մեջ միասնական չէր՝ ոմանք ասում էին՝ գործընթացը պետք է տապալել, մյուսները «Ոչ»-ի կոչեր էին հնչեցնում։ Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի մշակման քննարկում-հրավերներին, ապա ուզում եմ հարցնել՝ իմաստ ունի՞ մասնակցել և բանակցել մի մարդու հետ, ով տարիներ շարունակ կեղծել է ընտրությունները։ Ես գրեթե բացառում եմ դա։ Գայլի գլխին ավետարան կարդալն անտեղի է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Քաղաքական դաշտում պետք է ձևավորվի 4 թև. Ազատ Արշակյան
newsbook.am

Քաղաքական կյանքը հետ է մնում օրակարգից։ Իսկ օրակարգն այն է, որ գալիք ընտրություններին ընդառաջ՝ արդեն պետք է ձևավորվեին կուսակցական հսկիչ և վերահսկիչ մարմիններ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Ճիշտ կլիներ, որ քաղաքական ուժերի մոբիլիզացիա լիներ, միավորումներ ձևավորվեին։ Շատ լավ կլիներ, եթե հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվեր 4 թև՝ սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ, ազատ դեմոկրատներ և ոչ համակարգային ուժեր՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ։ Այս բևեռների ձևավորումը կնպաստի հետագա թափանցիկ և ազատ մրցակցությամբ ընտրությունների հիմք ստեղծելուն»,- ասաց նա:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր դրույթներին՝ Ազատ Արշակյանը նկատեց, որ «Այո»-ի և «Ոչ»-ի շրջանակներում ահռելի աշխատանքն է տարվել, մինչդեռ շատ անհատներ ու քաղաքական ուժեր անշնորհակալ վերաբերումունք են արտահայտել։

«ԻՆչ վերաբերում է 1990 թվականի ԳԽ ընտրություններին, ապա կարող եմ ասել, որ ես մասնակցել և Գերագույն խորհրդի պատգամավոր դարձել եմ ամենաբարդ ընտրությունների արդյունքում: Բարդ, որովհետև իմ ընտրատարածքում եղած զորամասն, օրինակ, հարյուր տոկոսով իմ դեմ էր քվեարկել: Սակայն հաղթանակը հնարավոր դարձավ ի շնորհիվ վստահված անձերի ու դիտորդների արժանի աշխատանքի»,- ասաց բանախոսը:

Հաճախ իշխանությանը մեղադրում ենք տարբեր բաների մեջ, բայց մեր՝ ընդդիմության մեջ այդ հարցերին հետամուտ չենք լինում. Ա. Սիմոնյան
panorama.am

Քաղաքական կյանքը մի փոքր հետ է մնում օրակարգից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով հանրապետությունում տիրող ներքաղաքական դաշտին:

Ըստ նրա՝ ընդդիմության մեջ համախմբում տեղի է ունենում, բայց դանդաղ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանն էլ նկատեց, որ ներկայումս հասարակությունը սպասում է նոր մտքի, նոր ուժերի ու մտածելակերպի:

«Ուսումասիրելով 25 տարվա փորձը, ընդդիմության ձախողումները, մենք հասկացանք, որ ընդդիմությունն ուզում է ամեն ինչ և միանգամից, իսկ ստանում է ձախողում և դանդաղ: Մենք փորձելու ենք պայքարի մեջ մտնել հենց ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,-ասաց Դոխոյանը:

Ասուլիսին ներկա «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ համաձայնելով գործընկերոջ հետ ավելացրեց, որ մինչ օրս ընդդիմության կողմից անտեսվել են ՏԻՄ ընտրությունները:

«Հաճախ իշխանությանը մեղադրում ենք տարբեր բաների մեջ, բայց մեր՝ ընդդիմության մեջ այդ հարցերին հետամուտ չենք լինում»,-հավելեց Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով, որ քաղաքական պայքարն առանց ընտրական գործընթացի անընդունելի է:

«Կարեւոր չի՝ մատնե՞րը կթանաքոտեն, քթնե՞րը, թե՞ ճակատներին խալ կդնեն».a1plus.am

Մենք՝ որպես պետություն, 25 տարեկան ենք, եւ դա բավական լուրջ տարիք է և դժվար է փոխհամաձայնությունը. այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ու հեռանկարներին: Ըստ նրա՝ կարեւորը վստահության մթնոլորտի ձեւավորումն է, հատկապես ընտրական պրոցեսների նկատմամբ. «Իսկ թե հետագայում մատները կթանաքոտեն, քթները կթանաքոտեն, ճակատներին խալ կդնեն, դա արդեն կարեւոր չի լինի»:

Քննարկման մասնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանն իր հերթին նշեց, որ, ուսումնասիրելով ընդդիմության ձախողումները, հասկացել են, որ ընդդիմությունն ուզում է ամեն ինչ եւ միանգամից, սակայն ստանում է դանդաղ ու գրեթե ոչինչ. «Մենք փորձելու ենք մտնել իշխանության հետ պայքարի մեջ ՏԻՄ ընտրություններին: Այս տարի Վանաձորում, Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են, ու մենք ճակատամարտ ենք տալու իշխանությունների հետ, փորձելու ենք հաղթել, դա է մեր տարբերությունը մյուս ընդդիմությունից: Մեր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հաղթեց ԱԺ ընտրություններին, քանի որ երկու-երեք վստահված անձ է ունեցել ընտրատեղամասերում ու, նրանք, իրար փոխարինելով, կարողացել են հաղթած դուրս գալ ընտրատեղամասից»:

Ըստ նրա՝ առայժմ իշխանությունների հետ «Լուսավոր Հայաստան»-ը համագործակցություն չունի, մասնավորապես ԸՕ քննարկումների շուրջ. «Մենք առաջարկում ենք հինգ մոտեցում, որոնց միջոցով կարող են նոր որակի ընտրություն կազմակերպել, եւ այդ մոդելը կիրառվել է Ղըրղզստանում: Առաջին հերթին բիոմետրիկ քարտեր պետք է տրվեին բոլոր ՀՀ քաղաքացիներին, հետո՝ մտնելով ընտրատեղամաս՝ պետք է լինեն տեխնիկական միջոցներ, որ մատնահետքի միջոցով նույնականացվի անձը, որ վստահված անձինք տեսնեն՝ ով է եկել ընտրատեղամաս: Իսկ մատնահետքը, որ դրվում է, միանգամից կտրոն տպվի: Էլեկտրոնային տուփեր պետք է լինեն՝ հասկանալու համար, թե քանի մարդ է արդեն քվեարկել, որն արդեն տակից հաշվում է ձայները: Այդ տուփերը միացված կլինեն նաեւ ԿԸՀ ընդհանուր սերվերին»:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը եւս նշեց, որ մինչ օրս, ցավոք, քաղաքական ուժերն անտեսել են ՏԻՄ ընտրությունները. «Ընդդիմության ռադիկալ մասի քայլերը քաղաքական պայքար չեմ համարում, ու դա լուրջ չէ, դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մենք իշխանությանը մեղադրում ենք շատ բաների մեջ, սակայն հենց այդ հարցերին հետամուտ չենք լինում: Եթե տասը հազար մարդ է հավաքում հրապարակում, իրենց համարում են լեգիտիմ, մինչդեռ այդ ուժը պետք է ընտրություններով ստանար մանդատ ու գնար առաջ»:

Ըստ նրա՝ ընտրությունների նորմալ անցկացման համար յուրաքանչյուր ընտրատեղամաս տվյալ քաղաքական ուժը պետք է գա առնվազն երեք վստահված անձով. «Մենք պետք է մեկ այլ իրողություն ունենանք, որ մինչ օրս չենք ունեցել: Այդ վստահված անձինք պետք է ամեն մեկը մյուսին վերահսկի: Լավ վստահված անձինք ունենալու համար հիմա հավաքագրում ենք մարդկանց, անցկացնում դասընթացներ»:

Ինչ վերաբերում է նոր ԸՕ շուրջ իշխանությունների հետ հնարավոր քննարկումներին, ապա Ալեն Սիմոնյանը նկատեց՝ գայլի գլխին Ավետարան կարդալն անիմաստ է:

Քաղաքական կյանքը հետ է մնում Հայաստանի օրակարգից. Ազատ Արշակյան
Ankakh.com

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքով` արդեն պետք է ձևավորվեին կուսակցական հսկիչ և վերահսկիչ մարմինները ընտրական տեղամասերում: Սակայն դա տեղի չի ունենում: Համազգային կոնգրեսի դաշինքում 17 կուսակցություններ էին ներկայացված. սա հետաքրքիր փորձ է. «Հայաստանում 100 կուսակցություն կա: Նրանք ֆիկտիվ փաստաթղթեր են ներկայացնում, որ հանրապետության տարբեր շրջաններում ներկայացված են և գործում են: Ճիշտ կլիներ, որ մոբիլիզիա լիներ, միավորումներ ձևավորվեին: Համախմբումը տեղի է ունենում, բայց շատ դանդաղ»,- գտնում է նա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը գտնում է, որ հասարակությունը սպասում է նոր ուժերի և նոր ձևաչափերի ի հայտ գալուն. «Մարդիկ ուզում են տեսնել նորություն և նոր մեթոդներ: Վերջին 25 տարվա ընթացքում ընդդիմությունը միշտ ամեն ինչ է ուզում, բայց ոչինչ չի ստանում: Առանց պայքարի հնարավոր չէ որևէ բան ստանալ: Հաղթել առանց 930 համայնքներում կռիվ տալու ֆանտաստիկայի ժանրից է: Այս տարի ՏԻՄ ընտրություններում մենք ճակատամարտեր են տալու, որպեսզի մյուս տարի կարողանանք արդյունավետ գործել»,- նշեց նա: «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Ալեն Սիմոնյանը համաձայն է, որ քաղաքական ուժերը անտեսել են ՏԻմ ընտրություն, թեև շատ կարևոր է հենց դրանցից սկսել: «Հաճախ իշխանությանը մեղադրում ենք տարբեր բաների մեջ, բայց մեր՝ ընդդիմության մեջ այդ հարցերին հետամուտ չենք լինում: Մենք ասում ենք` իշխանությունները լեգիտիմ չենք, բայց չենք հարցնուն` արդյոք ընդդիմությունը լեգիտիմ է, թե` ոչ: Ընտրությունների միջոցով պայքարը շարունակելու մանդատը պետք է ստանալ»,-ասաց նա:

Ճիշտ կլիներ, որ քաղաքական միավորումներ ձևավորվեին. Ազատ Արշակյան
aysor.am

Քաղաքական կյանքը հետ է մնում օրակարգից, իսկ առջևում գալիք ընտրություններն են, որին ընդառաջ պետք է արդեն ձևավորված լինեին կուսակցական հսկիչ և վերահսկիչ մարմիններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, որ այս ընթացքում քաղաքական ուժերը մոբիլիզացվեին, ինչը հնարավորություն կտա լրացնել քաղաքական դաշտում առկա դատարկությունը:

«Ճիշտ կլիներ, որ քաղաքական միավորումներ ձևավորվեին։ Լավ կլինի, եթե հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվի 4 թև՝ սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ, ազատ դեմոկրատներ և ոչ համակարգային ուժեր՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներե,- հստակեցրեց նա՝ հավելելով, որ այս բևեռների ձևավորումը կնպաստի հետագա թափանցիկ և ազատ մրցակցությամբ ընտրությունների հիմք ստեղծելուն:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Ա. Արշակյանը նշեց, որ «Այոե-ի և «Ոչե-ի քարոզարշավի շրջանակներում այս ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվել, սակայն դեռ պարզ չէ, թե այդ փոփոխությունները կներառվեն, թե՝ ոչ. «Ահռելի աշխատանք է տարվել, մինչդեռ շատ անհատներ ու քաղաքական ուժեր անշնորհակալ վերաբերումունք են արտահայտումե։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն