Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Օգոստոս 19, 2009թ. 18:39

Medvedev_Serge11_936901039Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա օգոստոսի 17-ին Նազրանում տեղի ունեցած բարբարոսական պայթյունի մասին, որը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան ու տառապանքների պատճառ դարձավ: Վճռականորեն դատապարտում եմ կատարված ահաբեկչական գործողությունը, որը չունի և չի կարող ունենալ արդարացում»:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթել ահաբեկչական գործողության հետևանքով տուժածներին:
armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`