Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մոռացե’ք Ադրբեջանին ազատագրված տարածքներից թեկուզ մեկի վերադարձի մասին

Հունիս 2, 2011թ. 14:10

1Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Վարշավայում մայիսի 31-ից հունիսի 1-ի ժամանակահատվածում տեղի է ունեցել Եվրոպա-Ռուսաստան վեցերորդ ֆորումը, որին մասնակցել է ԵՀՄՖ-ի պատվիրակությունը` նախագահ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ: Ֆորումում ի թիվս այլոց քննարկվել է նաև Արցախի անկախության խնդիրը: Ֆորումը կայացել է Լեհաստանի Սեյմում` Սեյմի նախագահ Գրեգոր Շետինիայի /Grezgorz Schetyna/ բարձր հովանու ներքո:

Նախ ըստ Աշոտ Գրիգորյանի ֆորումն ընթացել է Ռուսաստանի նկատմամբ անհամեմատ ավելի բարյացակամ մթնոլորտում, քան նախորդը, որը կայացել էր Բուխարեստում: Լրջորեն քննարկվեցին ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման խնդիրները և էներգետիկ ծրագրերը:

Այս անգամ կտրուկ պակասել էր Ռուսաստանը շրջանցելու նավթի ու գազի խողովակաշարերի անցկացման շուրջ ծրագրերի քննարկման ծավալները: Նաև նշվում էր ադրբեջանական նավթի ու գազի ծավալների անբավարարվածությունը, որի պատճառով նոր խողովակաշար անցկացնելն արդեն թվում է ոչ շահավետ: Այնուամենայնիվ եվրոպական փորձագետների, արդեն սովորական դարձած, «ժողովրդավարության դասական դասեր»  տալու ցանկության դեմ ռուս փորձագետները խիստ քննադատությամբ հանդես եկան:

Հարցը հատկապես սրվեց, երբ Կոսովոյի անկախության կայացած ֆոնի վրա  խորհուրդ տրվեց Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից: Գործը հասավ նրան, որ կարծիք հայտնվեց, թե Արցախի հարցը շատ շուտ կլուծվի, եթե Ռուսաստանը վերացնի իր ռազմական բազան Հայաստանում: Սրան դեմ ելույթ ունեցավ նաև պարոն Գրիգորյանը` հայտարարելով, որ եթե Արցախի հարցի լուծում ասելով հասկանում ենք Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմի մեջ, ապա այն կախված  չէ ոչ Ռուսաստանի, ԵՄ-ի և կամ այլ որևէ երկրի կամքից: Այցելեք Արցախ և անմիջապես կհասկանաք այդպիսի հարցադրման անհեթեթությունը, ավելին մոռացեք նաև ազատագրված տարածքներից թեկուզ մեկի վերադարձն Ադրբեջանին` առանց Արցախի անկախության ընդունման: Հատկապես այս հարցը պետք է համարել լուծված Կոսովոյի անկախությունն ընդունելուց հետո: Չեն կարող լինել վերոհիշյալ հարցերի շուրջ տարբեր եվրոպական ստանդարտներ: Այս տեսակետին կողմ ելույթներ ունեցան <<Գլոբալիզացիայի պրոբլեմների ինստիտուտ>>-ի / IPROG/  տնօրեն Միխայիլ Դելյագինը /Mikhail Delyagin/, <<Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն>>-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեդորովը /Valery Fedorov/ և այլոք: Խոսվեց նաև տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու շուրջ` նշելով սակայն, որ դրան դեմ են կոնֆլիկտի երեք կողմերը և տարածաշրջանային երկրները /հատկապես Իրանը/:

Ադրբեջանը ֆորումին ներկայացված էր Միլիմեջլիսի անդամ, <<Դեմոկրատական ռեֆորմներ>> կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն, որը ներկայացնելով <<Բաքվի ժողովրդավարական և ինտերնացիոնալ իդեաները զարգացնելու մեծ ցանկությունը>>, նշեց որ Ադրբեջանը վերանորոգել կամ կառուցել է մի շարք սինագոգներ, կաթոլիկ եկեղեցի և նաև Բաքվի  միակ հայկական եկեղեցին: Աշոտ Գրիգորյանի այն հարցին, թե ուրեն անհայտացել հայկական մնացյալ եկեղեցիները և ինչու, ինչ նպատակով վերացվեցին հայկական խաչքարների հազարամյա գերեզմանը Ջուլֆայում /Նախիջևան/, պարոն Մոլազադեն տվեց շատ տարօրինակ պատասխան: Նախ նա ասեց, որ դրանք հայկական չեն եղել այլ աղվանական, այնուհետև, գլխի ընկնելով իր ասածի անհեթեթությունը, կմկմաց թե լավ չեն արել, որ ոչնչացրել են ամեն դեպքում և առավել անհեթեթ պատասխան տվեց` հայտարարելով, որ հայերն էլ ոչնչացրել են բոլոր ադրբեջանական մզկիթները: Ի պատասխան դիմելով լսարանին Գրիգորյանը հայտարարեց, որ ոչ միայն ոչնչացվել են համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող այդ եզակի արվեստի նմուշները, այլև մինչ այսօր Ադրբեջանին հաջողվել է կասեցնել եվրոպական հանձնաժողովների այցը վրոհիշյալ փաստի ուսումնասիրման համար Նախիջևան, ինչպես նաև խաբել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին /UNESCO/` խաթարելով մասնագետների պատվիրակության այցը Նախիջևան: Եվ սա կատարվում է հետապնդելով որոշակի նպատակ` վերացնելու հայկական հետքերը Նախիջևանում և Ադրբեջանում <<մշակույթային ցեղասպանություն>> կազմակերպելու շնորհիվ: Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը պահանջում է <<Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում>>-ից այս հարցի քննարկումը Կրինիցայում ֆորումի 21-րդ նստաշրջանում սեպտեմբերին: Հարցի նախապատրաստումը հայկական պատվիրակությունը վերցնում է իր վրա:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն