Գլխավոր » Վերլուծական

Մոջահեդները ղարաբաղյան պատերազմում

Օգոստոս 15, 2009թ. 12:00

Արաքս ՓԱՇԱՅԱՆ

Մոջահիդների ինստիտուտը, իր ներկա ձեւաչափով կազմավորվեց 1980-1990- կաններին՝ աֆղանական պատերազմի արդյունքում և կապված էր «սառը» պատերազմի իրողությունների հետ։ Աֆղանական պատերազմի ողջ ընթացքում (1979-1988) ԱՄՆ-ը, մասնավորապես, սաուդական և պակիստանյան հատուկ ծառայությունների միջոցով, ֆինանսական եւ ռազմական լայնածավալ աջակցություն ցույց տվեց խորհրդային բանակի դեմ կռվող ռազմական խմբավորումներին։ Արդյուն¬քում, արդեն պատերազմի ավարտից եւ երկրից խորհրդային ուժերի դուրսբերումից հետո ձևավորվեց ռազմական գործողությունների մեծ փորձ ունեցող աֆղանցիների ու նաև՝ արաբ աֆղանցիների այն ռե¬սուրսը, որը հետագայում հատուկ նշանակություն տալով հանուն իսլամի մղվող պատերազմին և «իսլամական համերաշխության» գաղափարին՝ մասնակցեց Ալժիրում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում եւ Կովկասում ծավալվող ռազմական գործողություններին։ Նույն այդ ռե¬սուրսը լավագույնս օգտագործվեց միջազգային մի շարք ահաբեկչությունների նախապատրաստման ու իրականացման ժամանակ: Հատկանշական է, որ 1991-֊1994թթ., իսկ առավել ակտիվ՝ 1993–1994թթ. ընթացքում մոջահիդներն ադրբեջանական կողմից մասնակցեցին նաեւ Դարաբաղյան պատերազմին։Ադրբեջանը Դարաբաղյան հակամարտության սկզբնավորումից ի վեր խնդրի կարգավորման հարցում մեծ ակնկալիքներ ուներ իսլամական շրջանակներից, որի հետ համագործակցությունը թվում էր խոստում¬նալից։Անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանն ընդգծում էր իր պատկանելությունն իսլամական աշխարհին՝ ձգտելով հայ֊-ադրբեջանական հակամարտությանը կրոնական շեշտադրումներ տալ։1993-ին, երբ ռազմական ուժերի հաշվեկշիռն արմատապես փոխվեց հօգուտ հայերի, Ադրբեջանն (արդեն Հեյդար Ալիև իշխանության գալուց հետո) ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկեց պատերազմական գործողութ¬յունների մեջ ներգրավելու իսլամական պետություններից հավաքագրված վարձկանների, մասնավորապես՝ մոջահիդների։ 1993թ. օգոստոսին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովը հան¬դիպեց Աֆղանստանի վարչապետ և «Հեզբե էսլամի» («Իսլամական կու¬սակցության») առաջնորդ Գուլբեդդին Հեքմաթխարին՝ պայմանավորվա¬ծություն ձեռք բերելով մոջահիդներին Ադրբեջան ուղարկելու մասին։ Իսկ մի քանի ամիս անց, դեկտեմբերին, Բաքու այցելեց աֆղանական մի պատվիրակություն, որի կազմում էր աֆղանցի հայտնի դաշտային հրա¬մանատար Ռաշիդ Դուսթումը՝ քննարկելու պետական մակարդակով հաս¬տատված համագործակցությանն առնչվող հարցեր։ Արդյունքում` Բաքվի և Քաբուլի միջեւ հաստատվեց օդային կապ։ Ադրբեջան ուղարկված մոջահիդների մեջ գերակշռում էին աֆղանցիները (չնայած կային նաեւ արաբ աֆղանցիներ)։ Նրանք հիմնականում «Հեզբե էսլամիի» խմբավոր¬ման մարտիկներն էին։ Առանձին փորձագետների համոզմամբ՝ մոջահիդ֊ների տեղափոխումր Բաքու չէր իրականանա առանց պակիստանյան և ամերիկյան հատուկ ծառայությունների աջակցության: Մինչ օրս հստակեցված չէ ռազմական գործողություններին մասնակ¬ցած մոջահիդների թվաքանակը, որը տարբեր տվյալներով, տատանվում է 1000-3000-ի շրջանակներում։ 1994թ. Washington Post-ի հրապարա¬կումներից մեկում նշված է, որ ադրբեջանական բանակում ներգրավված են վարձկաններ Աֆղանստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Ռու¬սաստանից եւ Թուրքիայից, իսկ մասնավորապես Թուրքիան եւ Իրանը Բաքվին տրամադրել են ռազմական հրահանգիչներ։ Նույն աղբյուրը, հղում անելով արևմտյան դիվանագետների, նշում է, որ 1993թ. Ադրբեջանը հավաքագրել Է 1000 աֆղան մոջահիդի։
Աոանձին տեղեկությունների համաձայն՝ մոջահիդները տեղակայվել են Դարաբաղյան ռազմաճակատի մեծ մասամբ հարավ-արևմտյան շրջաններում՝ Ֆիզուլիի եւ Զանգելանի ուղղություններում։Նրանք գրեթե չեն շփվել ադրբեջանցի զինվորականների հետ, ինչը պայմանավորված է եղել մի քանի պատճառներով։Ադրբեջանցի զինվորները չեն հետևել շարիաթական նորմերին, օգտագործել են ալկոհոլային խմիչքներ, ինչը վերաճել է կողմերի միջև բախումների։ Բացի այդ, մոջահիդները հա֊կակրանք են ունեցել նաև ադրբեջանական բանակում կռվող սլավոնական ծագմամբ վարձկանների նկատմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձել են քողարկել ռազմական գործողություններին մոջահիդների մասնակցությունը։Խնդրին հնչեղություն չտալու համար թաքցվել է աֆղանցիների շրջանում իրական զոհերի թիվը, և ոչ բոլոր մահացած¬ների աճյուններն են Աֆղանստան ուղարկվել։
Հատկանշական է, որ Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձել են հակազդել իսլամական շրջանակներից Ադրբեջանին ցույց տրվող ռազմաքաղաքական օգնու¬թյանը: Ասվածի ապացույցն է 1994թ. մայիսին Հայաստանի նախագահի նամակը Աֆղանստանի ղեկավարությանը, որտեղ անհանգստություն է արտահայտված Ղարաբաղյան պատերազմում մոջահիդների ներգրավվածության կապակցությամբ։Պատասխան նամակում Աֆղանստանի նախագահը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Աֆղանստանի քաղաքացիների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով, ինչը կարելի է դիտարկել սոսկ որպես դեկլարատիվ քայլ։Այս առումով, ուշագրավ է նաև 1994թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Վարձկանների գծով մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցողին ուղղված Հայաստանի արտգործնախարարության նամակը, որում արտահայտված է Հայաստանի իշխանությունների դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում լայնորեն ներգրավված և Ադրբեջանի կողմից հավաքագրված վարձկանների փաստի կապակցությամբ։ Նամակում վարձկանների մասին տվյալներն ամրագրված են համապատաս¬խան աղբյուրներով։ Մոջահիդների վերաբերյալ ներկայացված են մի շարք մանրամասներ, նշված են նրանց ծառայությունների ոլորտները (860 եւ 723 մոտորային բրիգադներ, օդային, ցամաքային, հրետանային ուժեր, հատուկ ծառայություններ) և տեղակայման շրջանները (ժդանովի, Շամխորի շրջաններ, Մինգեչաուրին հարող շրջան), կցված են 12 վարձկանների անուններ։ Նրանցից մեկն Աֆղանստանի քա¬ղաքացի Բախտիյար Վերբոլլահ Բաբերզաին է (Մոզարի Շարիֆ բնակա¬վայրից), ով գերի է ընկել 1994թ. ապրիլին դարաբաղյան ուժերի կողմից, որի միջոցով էլ բացահայտվել են մոջահիդներին վերաբերող մի շարք իրողություններ։Չնայած Ադրբեջանի իշխանությունները հերքում են ռազմական գործողություններին մոջահիդների մասնակցությունը, այն այլեւս ապա¬ցուցված պատմական իրողություն է, ինչի համար հիմք են դարձել ռազմա¬ճակատում զոհված մոջահիդների (իրենց ավանդական հագուստով) մար¬մինները, ինչպես նաեւ Աֆղանստանի պաշտոնական լեզուներով (դարի եւ փուշտու) փաստաթղթերը, Աֆղանստանում և Պակիստանում հրատա¬րակված կրոնական գրականությունը և այլ իրեղեն ապացույցներ, որ հայտնաբերվել են դարաբաղյան պաշտպանական ուժերի կողմից։
Ղարաբաղյան պատերազմին մոջահիդների մասնակցության վերաբերյալ վերջերս հետաքրքրական ուսումնասիրություն է իրականացրել իսպանական Real Instituto Elcano հետազոտական կենտրոնի աշխատա¬կից Միքայել Թարընբին։Նա «Մոջահիդները Լեռնային Ղարաբաղում» իր հետազոտության մեջ շեշտադրում Է մի քանի հարցեր՝ Դարաբաղյան պատերազմին մոջահիդների մասնակցության հարցը եւ նրանց դերակա¬տարությունը հետագա ջիհադական շարժումներում։ Լեռնային Ղարաբաղում հայտնված մոջահիդներին նա բաժանում է երեք հիմնական խմբի։ Առաջին խմբում Ադրբեջանից կովկասյան այլ շրջաններ անցած և այլ հակամարտություններում ներգրավվածներն են, երկրորդում՝ Ադրբեջանում հաստատվածները (ովքեր դարձան Ադրբեջանում մարտնչող իսլամի հենարանը), իսկ երրորդ խմբում մահացած աֆղանցիներն են։Հետազոտողի կարծիքով՝ պատերազմը վերապրած մոջահիդների մեծ մասր վերադարձավ հայրենիք, մյուս մասն առավելապես ներգրավ¬վեց հակառուսական պայքարում՝ չեչենական պատերազմում, որտեղ ներ¬դրվեց նաև Դարաբաղյան պատերազմի փորձր։ Նրանցից էր Սաուդյան Արաբիայի քաղաքացի, չեչենական ծագումով հայտնի դաշտային հրա¬մանատար Խատաբը, ով աֆղանստանյան ջիհադից հետո սկզբում մաս¬նակցել է Տաջիկստանում հակակառավարական իսլամիստական շար¬ժումներին, այնուհետեւ՝ Դարաբաղյան պատերազմին։ Օգտագործելով Դարաբաղյան պատերազմի ժամանակ ձեռք բերված կապերը՝ Խատաբն Ադրբեջանից անցել է Հյուսիսային Կովկաս (Չեչնիա և Դաղստան) ու մինչև սպանվելը (2002թ.) եղել ջիհադական շարժման ամենահանգուցա֊յին դեմքերից մեկը: 2005թ-ն իր հարցազրույցում ադրբեջանական բանակի հրամանատար Ազեր Ռուսթամովը նշել է, որ Դարաբաղյան պատերազմում կռվել են հարյուրավոր չեչեն կամավորներ, որոնց ղեկավարել են չեչեն դաշտային հրամանատարներ Շամիլ Բասաևն ու Սալման Ռադուևը։ Սակայն ունենալով մեծ կորուստներ՝ նրանք ստիպված են եղել հեռանալ։Մ. Թարընբին բավական հետաքրքիր մի դիտարկում է անում։Նա նշում է, որ Դարաբաղյան պատերազմը որոշակիորեն դուրս մնաց միջազ¬գային ջիհադական շարժման տեսադաշտից։ Մարտնչող իսլամի հռետորականության մեջ այս խնդրին անդրադարձներ գրեթե չեղան։Չնայած այն հանգամանքին, որ պատերազմում բազմաթիվ մոջահիդներ սպանվե¬ցին, ջիհադական շարժման գործիչներից ոչ մեկը (այդ թվում՝ Բեն Լադենը) այս թեմային ոչ մի անգամ չի անդրադարձել: Հետազոտողի կար¬ծիքով՝ դա առավելապես կապված է այն հանգամանքի հետ, որ Դարա¬բաղյան պատերազմում ադրբեջանական կողմը պարտություն կրեց։ Բացի այդ, ինչպես նշում Է Թարընբին, մոջահիդները մասնակցել են պատերազմին՝ առաջին հերթին որպես վարձկաններ (այլ ոչ թե՛ կամավորներ)։Դարաբաղյան պատերազմում մոջահիդների ներգրավումը որոշակիո¬րեն նպաստեց, որպեսզի Ադրբեջանում իսլամական ծայրահեղական առանձին կառույցներ (այդ թվում՝ վահաբական) հիմնավորվեն։ Դեռեւս 1990-ականներից Ադրբեջանում գործում էին միջազգային իսլամական արմատական մի շարք կազմակերպությունների մասնաճյուղեր («Հիզբ Աթ-թահրիր», «Թաբլիղի Ջամաաթ», «Ալ-ջիհադ Ալ-իսլամի», «Ալ-Ջիհադ» եւ այլն)։ Ադրբեջանի տարածքը շատ դեպքերում օգտագործվել է Չեչնիա եւ Դաղստան զենք, ֆինանսական, նյութական եւ այլ միջոցներ ու զինյալներ տեղափոխելու համար։2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ամերիկյան լրատվա¬միջոցների, հաղորդման համաձայն՝ դեռևս 2001թ. սեպտեմբերի 10-ին Կոնգրեսի հետազոտական ծառայությունը իր հրապարակած զե¬կույցում արձանագրել է, որ առանձին խմբավորումներ և անհատներ, ովքեր կապ ունեն Ուսամա Բեն Լադենի եւ «Ալ-Կաիդայի» հետ, օգտագոր¬ծել են Ադրբեջանի տարածքր՝ որպես ահաբեկչության ցանցի հենակետ։ Նշվել է, որ 1998թ. Նայրոբիի (Քենիա) և Դար Էս Սալամի (Տանզանիա) ամերիկյան դեսպանատների պայթյուններից հետո Հետախուզության դաշնային բյուրոն արձանագրել է Բաքվի «Իսլամական ջիհադի» («Ալ-Ջիհադ Ալ֊իսլամի») մասնաճյուղի իր համախոհների հետ Բեն Լադենի հեռախոսային 60 զանգ։ (Պատահական չէ, որ սեպտեմբերի 11-ի դեպքե¬րից հետո ԱՄՆ- ում շատերը խոսում էին ահաբեկչության մեջ ադրբեջա¬նական հնարավոր հետքի մասին)։ Այդ շրջանում և, ապա 2001-ից հետո Ադրբեջանի վրա կար Վաշինգտոնի ճնշումը` պայքարել երկրում իսլամական արմատական խմբավորումների դեմ, ինչին և ձեռնամուխ եղան ադրբեջանական իշխանությունները։ Սակայն այսօր էլ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներում կա իսլամի արմատականացման հնարավոր վտանգ, ինչն իրենց մշտական տեսադաշտում են պահում երկրի հատուկ ծառայությունները։Փաստորեն, հետխորհրդային տարածքում մոջահիդներն իրենց առա¬ջին փորձարկումն անցան դարաբաղյան ճակատում։ Հայկական պաշտ¬պանական ուժերը, ըստ էության, կարողացան լավագույնս դիմագրավել միջազգային ջիհադական կառույցներին։ Դարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կրած ծանր պարտությունը եւ աֆղանցիների մեծ կորուստ¬ներն էին պատճառը, որ մոջահիդները հեռացան Ադրբեջանից՝ շարժվելով Հյուսիսային Կովկաս եւ Բալկաններ։

Իսլամում մոջահիդը (ծագում է արաբերեն ջահադա արմատից) հանուն Աստծո և հավատքի կռվող մարտիկն է: Իսլամական աշխարհում այս եզրը լայն տարածում ունի և բնորոշում է այն անձանց, ովքեր մասնակցում են ազգային, սոցիալական եւ կրոնաքաղաքական շարժումներին։ Արեւմտյան և ռուսական լրատվամիջոցներում, և ընդհանրապես, գիտական գրականության մեջ մոջահիդներ ասելով շատ դեպքերում նկատի են առնվում իսլամական ծայրահեղական գրոհայինները:

Արաբ աֆղանցիներն արաբական տարբեր երկրներից Աֆղանստանում կռված կամավորներն էին, որոնց գործունեությունն աֆղանական պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո համակարգել է Սաուդյան Արաբիայի քա¬ղաքացի Ուսամա Բեն Լադենը, ով 1988-ին մոջահիդներր տվյալների հավա¬քագրման հիման վրա ստեղծեց «Ալ-Կարդա» (բառացի՝ բազա) ահաբեկչական խմբավորումը։

<Նորավանք> հետազոտական կենտրոն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`