Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Մշակույթ գողանալը հեշտ է, դժվարը գողոնից օգտվել կարողանալն է

Օգոստոս 20, 2009թ. 12:40

300px-Sargis_Pitsak[1]Խորհրդային տարիներին հայ շատ մտավորականներ էին ահազանգում, թե Խորհրդային Ադրբեջանում պետական մակարդակով սեփականում են հայերի ստեղծած մշակութային այն բոլոր արժեքները, որոնց ադրբեջանցիների ձեռքերը հասնում է: Սակայն մի կարծր երկաթե վարագույր էլ այս բնագավառում էր քաշված, և այդ վարագույրի ետևում հեշտությամբ կեղծվեց պատմությունը, որն այսօր Ադրբեջանում նոր թափ է առել: Ցավոք, այս երևույթը արդյունավետ հակահարված դեռևս չի ստացել, թեև մեր հասարակության և գործիչների ուշադրությունից էլ չի վրիպել:
«1988թ. հարկ եղավ պատասխանել ադրբեջանցի գրագողերին, երբ նրանք ամբողջ մի գրականություն էին յուրացնում` սեփականելով մեր մշակույթը,-«ԱրմԱր»-ին ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը:-Աղվանական գրականության ներկացուցիչ էին անվանում Մխիթար Գոշին, Դավթակ Քերթողին, Մովսես Կաղանկատվացուն, ովքեր ապրել են Դաշտային Արցախում, որը, ըստ Աշխարհացույցի, նույնպես բնիկ հայկական տարածք է: Այդ ողջ շքեղ գրականությունը վերագրում էին իրենց: Առանց գրիչ շարժելու, առանց տառ ճանաչելու` տեր էին դառնում մի ամբողջ մշակույթի: Եվ ռուսները նույնպես նպաստում էին սրան: 9-հատորանոց համաշխարհային գրականություն լույս տեսավ այն ժամանակ: Առաջին հատորի հայ գրականության բաժնում տեղ էր հատկացված Դավթակ Քերթողին, իսկ ադրբեջանական գրականության բաժնում անունը գրել էին Դավդակ: Այսպիսով ներկայացրել էին իբրև ադրբեջանցի, ճիշտ ինչպես պարսիկ Նիզամիին էին ադրբեջանցի ներկայացնում»:
Ադրբեջանցիներն իրենցն են հռչակել ոչ միայն նշված արժեքները: Սակայն դեռևս հարց է` գոնե որևէ չափով կարողացե՞լ են նրանց ոգով ու մտքով դաստիարակել իրենց հասարակությանը: Հետևելով այսօր տեղի ունեցած գործընթացներին` կարող ենք հանգիստ ասել` իրեն ադրբեջանցի համարող ոչ մի անհատ որևէ բարոյական դաս այս ստեղծագործողներից չի քաղել:
Ա.Փ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`