Գլխավոր » Լրահոս, Մշակույթ, Վրաստան

Մինչև ե՞րբ…

Սեպտեմբեր 11, 2009թ. 16:37

TaiqՀային  իր պատմական հայրենիքից դուրս մղելու, նրա ստեղծած մշակույթը ոչնչացնելու քաղաքականությունը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի 50-ականներից, քաղաքականություն, որ այժմ իրականացվում է պետական մակարդակով` վրաց հոգևոր դասի և պետական այրերի գործուն մասնակցությամբ:

Ազգային անբավարարվածությամբ  տառապող վրացիներն  այսօր   հիմնահատակ քանդում ու ոչնչացնում են  հայկական հուշարձանները , խաչքարերը, տապանաքարերից քերում-հանում հայատառ արձանագրությունները, վրացացնում   հայկական եկեղեցիները, ինչն այլ  այլ բան չէ, քան մշակութային հանցագործություն:

Դեռ չենք հասցրել Վրաստանի տարածքում  մեր մշակութային արժեքների ավերը կանխել, կասեցնել դրանց յուրացումը, տեղեկատվություն ենք  ստանում վրացական կողմի` հայ մշակութային արժեքների յուրացման  մեկ այլ փաստի մասին. Թող տարօրինակ չթվա, բայց այս անգամ վրացիների ձեռքերը երկարեցին  մինչև~ Արևմտյան Հայաստան:

Դեռևս սեպտեմբերի 7-ին armar-ը անդրադարձել էր վրացական «Ախալի տաոբա» թերթի տարածած տեղեկությանը, համաձայն որի` Վրաստանի «արվեստի 80 գործիչներ»   «լուրջ առաքելությամբ»  մեկնել էին պատմական Տայքի շրջան («Տաո-Կլարջետիի վրացիներն այդպես են անվանում հայոց պատմական Տայքը)   իրենց «պատմական արմատները» փնտրելու` «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու:  Վրացական թերթի հաղորդմամբ, այդ ծրագրի շրջանակներում  նախատեսվում է վրացի ուխտագնացների ևս մի քանի խումբ ուղարկել «պատմական սրբավայրեր»: Բնականաբար, այս լուրը չէր կարող սպրդել մեր  ուշադրությունից: Հարց է առաջանում. այդ ո՞ր ժողովրդի պատմական սրբավայրերում են իրենց «պատմական արմատները» քչփորում վրացիները և ո՞ր իրավունքով:

Այս փաստն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վրացիները հստակ հավակնություններ  են ներկայացնում Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող  հայկական պատմական հուշարձանների նկատմամբ: Ինչպես ասում են, գողության սովոր ձեռքն անհնար է կանգնեցնել…

Ի դեպ, ուխտագնացությունը կազմակերպվել ու անցկացվում է  Թբիլիսիի քաղաքապետարանի հովանավորոթյամբ, ինչը դարձյալ փաստում է, որ գործ ունենք վրաց իշխանությունների կողմից  պետականորեն ծրագրված քաղաքականության հետ:

Խնդրով մտահոգ` դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին` մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Սակայն  մեզ այլ «անակնկալ» էր սպասվում. պարզվեց, որ հիշյալ գերատեսչությունում այս ամենից  անտեղյակ են : Եվ դա այն դեպքում, երբ նախօրդ օրն այս խնդրով մտահոգ` Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը ասուլիս էր հրավիրել ու  ահազանգ հնչեցրել: Ի պատասխան այս գերատեսչության անտեղյակությանը, պարոն Կարապետյանը «ԱրմԱր»-ի թղթակցին  արձագանքեց.  «պարզապես  պետք է խուլ լինել հնչեցված ահազանգը չիմանալ-չլսելու համար»:

Այս ամենը կրկին խոսում է մեզանում համատարած դարձած մի սարսափելի հիվանդության գոյության մասին, որ կոչվում է  ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Այս չարիքի պատճառով է, որ զրկվել ենք մեր ունեցվածքին տեր կանգնելու գիտակցությունից, շարունակ կորուստներ ենք ունենում,   անգամ դժվարանում պաշտպանել մեր հատուկենտ ձեռքբերումները… Մինչև ե՞րբ…

armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Մշակույթ, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`