- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Միայն հարձակողական դիրքերից

Խոսելով ադրբեջանաթուրքական քարոզչության մասին ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանն ասել է, թե ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան եւ Ադրբեջանը արտերկրում հսկայածավալ  աշխատանքներ  են տանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու համար. նորանոր դեսպանատներ են հիմնում, ահռելի գումարներ են ծախսում:

Պետք է նաև հաշվի առնել քաղաքական սերնդափոխության հանգամանքը: Ինչպես նկատել է պրն. Մկրտչյանը, Արցախյան պատերազմից իրապես տեղյակ միջազգային փորձագետներն այսօր  փոխարինվել են երիտասարդներով, որոնք իրադարձությունների ժամանակակիցները չեն եղել, և թուրքերի ու ադրբեջանցիների համար առավել  հեշտացել է նրանց` իրականությունը գլխիվայր ներկայացնելն ու հակահայկական տրամադրություններ ներարկելը:

«Մենք եւս պետք է ուշադրություն դարձնենք այս ամենի վրա` առաջնային համարելով մեզ եւ մեր երկիրը ճիշտ ներկայացնելը: Վտանգն այն է, որ մենք պետք է  ոչ թե պաշտպանողական դիրքերում լինենք, այլ` հարձակողական»:

ArmAr.am