Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Միայն հարձակողական դիրքերից

Հուլիս 3, 2010թ. 11:49

Levon MkrtchyanԽոսելով ադրբեջանաթուրքական քարոզչության մասին ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանն ասել է, թե ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան եւ Ադրբեջանը արտերկրում հսկայածավալ  աշխատանքներ  են տանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու համար. նորանոր դեսպանատներ են հիմնում, ահռելի գումարներ են ծախսում:

Պետք է նաև հաշվի առնել քաղաքական սերնդափոխության հանգամանքը: Ինչպես նկատել է պրն. Մկրտչյանը, Արցախյան պատերազմից իրապես տեղյակ միջազգային փորձագետներն այսօր  փոխարինվել են երիտասարդներով, որոնք իրադարձությունների ժամանակակիցները չեն եղել, և թուրքերի ու ադրբեջանցիների համար առավել  հեշտացել է նրանց` իրականությունը գլխիվայր ներկայացնելն ու հակահայկական տրամադրություններ ներարկելը:

«Մենք եւս պետք է ուշադրություն դարձնենք այս ամենի վրա` առաջնային համարելով մեզ եւ մեր երկիրը ճիշտ ներկայացնելը: Վտանգն այն է, որ մենք պետք է  ոչ թե պաշտպանողական դիրքերում լինենք, այլ` հարձակողական»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն