Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Մարիոս Գարոյան. «Պահանջում ենք պատմական արդարության վերականգնում»

Նոյեմբեր 25, 2009թ. 13:00

Hrant1Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այդ մասին հաղորդում է Financial Mirror պարբերականը:

«Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, իրականում արդարությունը ժխտելու ցանկություն է: Երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները ոչ այլ ինչ են, քան փաստաթղթերի միջոցով պատմությունը կեղծելու փորձ», – ասել է Մ. Գարոյանը:

Խոսելով թուրք-կիպրական հակամարտության մասին` Կիպրոսի խորհրդարանի նախագահն ասել է, որ «արդարությունն ու ազատությունն այն ամենն են, ինչին մենք ձգտում ենք: Մենք նման որոշում ենք ուզում, որ լիովին վերականգնի Կիպրոսի տարածքի ու բնակչության միասնությունը», – նշել է Մարիոս Գարոյանը:

ArmAr.am


Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն