Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ

Մարինացված լոլիկներ՝ իտալական ձևով

Դեկտեմբեր 14, 2015թ. 14:04
Լոլիկ

Պարզվում է՝ կարելի պատրաստել լոլիկի մարինադ՝ ընդամենը 30 րոպեում: Հավատացեք՝ շատ համեղ է և կարևորը՝ հեշտ է պատրաստել:

Բաղադրությունը
3 միջին չափի լոլիկ
1 պճեղ սխտոր
1 ճ. գդալ խառը կանաչի (ես ավելացրի նաև չորացրած ռեհան)
1/3-ական թ. գդալ աղ և շաքարավազ
½ թ. գդալ ֆրանսիական մանանեխ (ես ավելացրի սովորական մանանեխի փոշի)
2 ճ. գդալ ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղով էլ վատ չի ստացվում)
½ ճ. գդալ խնձորի քացախ
Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստումը
Լոլիկը օղակաձև կտրտել: Մարինադի բաղադրամասերը խառնել և յուրաքանչյուր շրջանակի վրա լցնել, դասավորելով հարմար տարայի մեջ: Կես ժամ թողնել սառնարանում (քանի որ հիմա ամառ չէ, ես սառնարան չդրեցի), կարելի է ձեր սիրած թարմ կանաչիները լցնել վրան և ճաշակել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն