Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Էրդողան. Հուսով ենք, որ Ֆրանսիան իր սխալից հետ կկանգնի

Հունվար 24, 2012թ. 14:32

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։

Թուրքիայի վարչապետը նշել է, թե ոչ ոքի թույլ չեն տա Թուրքիային օգտագործել իրենց քաղաքական շահերի համար եւ վճռական են իրենց հայտարարած պատժամիջոցների կիրառման հարցում։ «Մենք պատժամիջոցները կկիրառենք զարգացումներից ելնելով եւ փուլ առ փուլ։ Հիմա մենք համբերում եւ հետեւում ենք զարգացումներին, սակայն հետ քայլ չենք անելու։

Այս օրինագիծը նշանակեց, որ միջնադարյան մտածելակերպը կրկին գլուխ բարձրացրեց։ Դիմում եմ Ֆրանսիայի ողջախոհ ժողովրդին, այս օրինագիծը՝ ռասիզմ, խտրականություն եւ անարդարություն էր նշանակում։ Մենք այս պահին աշխատանքներ ենք տանում այն սենատորների հետ, ովքեր այս օրինագծին «ոչ» են ասել։ Հուսով ենք՝ այս սխալը կուղղվի։

Ավելի վաղ ասել էի, որ Սարկոզիի պապը այն ժամանակ ծնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Սալոնիկում։ Սարկոզին ինչքան էլ թշնամություն ցույց տա, չի կարող ստվերել օսմանյան հանդուժողականությունը»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

Հիշեցենք, որ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, թե օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է կիրառելու:

news.am

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն