Գլխավոր » Լրահոս, Կրթություն, Հասարակություն

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Օգոստոս 31, 2010թ. 18:20

p209-1Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի
կապակցությամբ:

Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել,
որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր
մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու
գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր
պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային
զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության
բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին
հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:

Իմ շնորհավորանքն եմ հղում Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր մանկավարժներին, ովքեր
իրենց ուսերին են վերցրել հայապահպանության ու ազգային արժեքների փոխանցման
պատասխանատու գործը:

Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի
օրվա կապակցությամբ` ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու
հաջողություններով լի ուսումնական տարի:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Կրթություն, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն