Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր

Հունիս 11, 2015թ. 20:15
Իրան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, ով Երևան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը և Իրանը կապված են ավանդական ջերմ, փոխշահավետ հարաբերություններով, որոնց վկայությունն է միջպետական բարձր մակարդակի երկխոսությունը, տարբեր բնագավառներում ակտիվ փոխգործակցությունը:

Ռահիմ Փուրը Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բարեմաղթանքները։ Էբրահիմ Ռահիմ Փուրն ընդգծել է, որ Իրանը կարևորում է հարևան Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, կարևորել են միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությունը, քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Այս համատեքստում արծարծվել է համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն