Գլխավոր » Լրահոս

Հիլարի Քլինթոն. « Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների»

Սեպտեմբեր 29, 2009թ. 10:00

khilari-klinton1Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թե ժողովրդավարական բարեփոխումների, թե տնտեսական զարգացման բնագավառներում: Տիկին Քլինթոնի բնորոշմամբ` հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն եւ խորը բնույթ ունեն: Պետքարտուղար Քլինթոնը ամերիկյան վարչակազմի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու համակողմանի համագործակցությունը Հայաստանի Նախագահի, կառավարության եւ արտգործնախարարի հետ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատել ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը և համագործակցության ընդլայնմանը: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն