Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հիլարի Քլինթոնն ազդակներ է ուղարկում միջազգային հանրությանը

Փետրվար 18, 2010թ. 11:56

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում:

Այս մասին նա ասել է BBS-ի թղթակցի հետ զրույցում: Նա կոչ է արել ազդակներ ուղղարկել նաև միջազգային հանրությանը: Քլինթոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պաշտպանում է Իրանի հարցում  Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը հասկանում է, որ Իրանի միջուկային ծրագրերը կարող են ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը:

Ի դեպ, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր հանդես կգա    միջուկային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների ծրագերի մասին ելույթով:  Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ, Բայդենն այդ ելույթով պետք է հանդես գար դեռ անցած շաբաթ, սակայն վարչակազմի ծրագրերը փոխվել են վատ եղանակի ու առատ տեղումների պատճառով: Միացյալ Նահանգների փոխնախագահը կներկայացնի  նաև այն նախաձեռնությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի նվազեցնել միջուկային սպառնալիքները:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն