Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Հանուն մեր ազգային արժեհամակարգի պահպանման պայքարենք ԼԳԲՏ-ների դեմ. “Հանուն օրենքի” շարժման բողոքի ակցիան

Նոյեմբեր 5, 2015թ. 21:00
Հանուն օրենքի

Նոյեմբերի 6-ին ժամը 16:00-ին “Հանուն օրենքի” հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև (Ֆրիկի 21, մուտքը Պռոշյան փողոցից) կազմակերպելու է բողոքի ակցիա՝ պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը։ Ակցիային մասնակցելու են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ:

Եվրոպական միությունը հանդիսանում է որպես դեմոկրատական հիմնարար արժեքներ կրող միջազգային կառույց, որը հետամուտ է ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Սակայն “Հանուն օրենքի” հասարակական շարժման ակտիվիստնեը համոզված են, որ տարբեր տեսակի կասկածելի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը և այն հավասարեցնելը ազգային արժեքներին՝ անտեսելով մեծամասնության կարծիքը, նշանակում է դեմ գնալ միասնական արժեհամակարգի գոյությանը և ատոմիզացնել հասարակությունը՝ դրանով իսկ խարխլելով պետության հիմքերը։

Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների կողմից բողոքին չարձագանքելու դեպքում, շարժման ակտիվիստները կայրեն ԼԳԲՏ համայնքի դրոշը:
“Հանուն օրենքի” հասարակական շարժումը նաև դատապարում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, որում նա անդրադարձել է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հայկական հասարակության բացասական վերաբերմունքին: Դեսպանի հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ բռնության այդ կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ»:

“Հանուն օրենքի” հասարակական շարժումը ցանկանում է նշել, որ հայ հասարակության մեջ այլասերվածության տարածման և հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ խիստ բացասական վերաբերմունքը պայմանավորված է հենց հայկական ազգային արժեքներով և ավանդույթներով, համաձայն որոնց ընտանիքում տղամարդու և կնոջ միջև եղած հարաբերությունները սրբություն են համարվում։

Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որը աշխարհում առաջինն ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որևէ մեկի իրավունքները, սակայն նաև թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը՝ ապրել այնպես, ինչպես վայել է իսկական քրիստոնյային, հայկական արժեքներ կրող անձանց:

“Հանուն օրենքի” հասարակական շարժում

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն