Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թել Ավիվի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել

Փետրվար 19, 2010թ. 12:49

output_fileԹուրքիայի և Իսրայելի միջև վերջին շրջանում դրսևորված լարվածությունն իր ճգնաժամային խորությամբ աննախադեպ էր երկու երկրների փոխհարաբերությունների պատմությունում: Այս հանգամանքն ընդգծելով` թուրքական «Sabah» թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկու երկրների արտգործնախարարությունների միջև անցած երեքշաբթի օրն առաջին անգամ խորհրդակցություններ են տեղի ունեցել Կովկասյան և ռուսական թեմաներով:

Աղբյուրի հաղորդմամբ` Իսրայելի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով խորհրդականի օգնական, Թուրքիայում Իսրայելի նախկին դեսպան Փինհաս Ավիվին, անդրադառնալով այդ խորհրդակցություններին, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության խնդրով, ասել է.

«Մեր պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Դա մի հարց է, որը պետք է լուծվի միայն Հայաստանի և Թուրքիայի միջև»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն