Գլխավոր » Politics, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Հայկ Դեմոյան.«Թուրքական պետությունն ու հասարակությունը կոմպլեքսներ ու վախեր ունեն»

Սեպտեմբեր 16, 2010թ. 13:58

hayk-demoyanԽոսելով Թուրքիայում անցկացված  Սահմանադրական բարեփոխումների  հանրաքվեի մասին, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Հայկ Դեմոյնն ասել է, թե հանրաքվեն այդ երկրում լուրջ ցնցումների հիմք կարող է դառնալ։

«Թուրքիան այն երկիրը չէ, ուր կախարդական փայտիկի օգնությամբ տեղի կունենան լուրջ տեղաշարժեր եւ բարեփոխումներ, կլուծվեն ժողովրդավարության կամ Եվրամիությանն անդամակցության հարցերը։ Սահմանադրական բարեփոխումներով, թուրքական հասարակությունում առկա հակասությունների խորացում է սպասվում։ Եւ ընդհանրապես, հանրաքվեից դրական լուրջ տեղաշարժեր չպետք է սպասել։ Որեւէ փոփոխություն չարժե ակնկալել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով»,- նշել է Դեմոյանը։

Ինչ վերաբերովում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ըստ Դեմոյանի, ֆուտբոլային դիվանագիտության առաջին փուլից ունեցած երկկողմ ակնկալիքները չարդարացան։ «Հայաստանն ակնկալում էր Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ եւ հայ-թուրքական սահմանի բացում` առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիան ակնկալում էր կասեցնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ ակտիվացնել իր դերը արցախյան հիմնահարցի լուծման հարցում»,- հիշեցրեց Դեմոյանը՝ միաժամանակ հավելելով, որ իր այս գործողություններով Թուրքիան միջազգային հանրության մոտ անկանխատեսելի գործընկերոջ համբավ ձեռք բերեց, այնինչ Հայաստանը ցույց տվեց, որ հետամուտ է իր խոստումներին։

«Թուրքական պետությունն ու հասարակությունը լուրջ կոմպլեքսներ եւ վախեր ունեն։ Թուրք հասարակությունը հիվանդ հասարակություն է, եւ դրանով էլ բացատրվում է նրա ագրեսիվությունը»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , ,

Դիտել Politics, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն