Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Հայկական բանաձեւի հետեւում Նիկոլա Սարկոզին է կանգնած

Դեկտեմբեր 19, 2011թ. 18:07

genosaidԹուրքիայի ԱԳ նախարարությունը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատնից գաղտնի գրություն է ստացել, ըստ որի, Ֆրանսիայի ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետեւում անձամբ նախագահ Նիկոլա Սարկոզին է կանգնած։

Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը, նշելով, որ Փարիզից ստացված գրության մեջ գրված  է, թե չնայած Թուրքիայի քաղաքական եւ գործարար շրջանակների բոլոր ջանքերին, սպասվում է, որ հայկական օրինագիծը կանցնի Ֆրանսիայի ազգային ժողովում։

Նշվում է` քանի որ հայկական օրինագծի անցնելու հավանականությունը մեծ է, ուստի Փարիզում Թուրքիայի դեսպանն արդեն նախապատաստվել է Թուրքիա վերադարձի համար եւ ինքնաթիռի տոմսը գրպանում սպասում է Անկարայի հրահանգին։

Հիշեցնենք. դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը: Ֆրանսիա են մեկնել նաև թուրք գործարարներ, որոնք իրենց հերթին օգտագործելով սեփական լծակները,  փորձելու են կանխել օրինագծի ընդունումը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն